Կողոպուտի դեպքի առթիվ քննվող քրեական գործով բացահայտվել է սուտ մատնության դեպք

Լուրեր

27.08.2026 | 21:47
Լիլիթ Մակունցն ու Արգենտինայի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները
27.08.2026 | 21:33
Զախարովան դժգոհել է ադրբեջանական լրատվամիջոցներնում հակառուսական հրապարակումներից
27.08.2026 | 21:16
ԲՀԿ-ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 21:00
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը երկրորդ հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում
27.08.2026 | 20:58
Նեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 362-ի
27.08.2026 | 20:46
«Խլուրդների» որս՝ իրավապահ համակարգում․ Քոչարյանի որդին հերքում է արտահոսքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 20:33
ՄԿՈՒ ոլորտում նախատեսվում են մի շարք իրավական փոփոխություններ
27.08.2026 | 20:18
Սպիտակ տունն Ադրբեջանը ներառել է չինական ապրանքների՝ մաքսատուրքերից խուսափելու համար օգտագործվող ռիսկային տարանցիկ հանգույցների շարքում
27.08.2026 | 20:02
ԱԺ-ն հաստատեց Կառավարության ծրագրի փոփոխությունների վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը
27.08.2026 | 19:44
COP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
27.08.2026 | 19:30
Արտահանման աճ որոշ ուղղություններով, խորացող բացասական հաշվեկշիռ․ ինչ է կատարվում Հայաստանի արտաքին առևտրում
27.08.2026 | 19:13
ԵՄ-ում առաջարկում են նոր տարբերակներ գտնել՝ Ռուսաստանի 200 մլրդ եվրոյի սառեցված ակտիվներն Ուկրաինային տրամադրելու համար
27.08.2026 | 18:58
«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 18:46
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմն «Ունիվերսիտատեա Կրայովայի» դեմ խաղում
27.08.2026 | 18:38
Լիլիթ Մակունցն ու ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են տեղահանվածների ինտեգրումն ու COP17-ի կազմակերպումը
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում` կողոպուտի դեպքի առթիվ քննվող քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Գյումրի քաղաքի բնակչուհին նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված պատասխանատվության մասին, առերևույթ կատարել է սուտ մատնություն և հայտնել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, որ իբր 2020թ. ապրիլի 8-ին՝ ժամը 08:15-ից 08:30-ի սահմաններում, աշխատանքի գնալիս, երկու դիմակավորված անձ հափշտակել են իր կրած ոսկյա մատանին ու ոսկյա ականջօղերը:

«Նշված դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (կողոպուտ) 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2020թ. մարտին Գյումրի քաղաքի բնակչուհին համացանցի միջոցով ծանոթացել է նույն քաղաքի 28-ամյա բնակչի հետ, և նրանց միջև ձևավորվել են մտերիմ հարաբերություններ: 2020թ. մարտ, ապրիլ ամիսների ընթացքում 28-ամյա երիտասարդը գումար է խնդրել Գյումրի քաղաքի բնակչուհուց, իսկ վերջինս նրան է փոխանցել իրեն պատկանող ոսկյա կախազարդը, շղթան, ոսկյա մատանին ու ոսկյա ականջօղերը: 28-ամյա երիտասարդը, իր և ընկերոջ կանանց միջոցով, նրանց անվամբ, գրավադրել է նշված զարդերը՝ խոստանալով կարճ ժամանակում վճարել դրանց գումարները և զարդերը վերադարձնել: Գյումրի քաղաքի բնակչուհին, անհանգստանալով, որ 28-ամյա երիտասարդը չի կարողանա գրավադրված զարդերը կարճ ժամանակում վերադարձնել և իր համար վատ հետևանքներ կառաջանան, սուտ մատնություն է կատարել: Վերջինս սուտ ցուցմունքներ է տվել այն մասին,  որ հանցագործության կատարման մեջ կասկածել է իրենց թաղամասի բնակչին, որին ճանաչել է անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողության ժամանակ:

2020թ. ապրիլի 28-ին որոշում է կայացվել՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու, ինչպես նաև՝ քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:

2020թ. մայիսի 18-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) 2-րդ մասի 2-րդ կետով:

Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրությունում: