Անտառային և խոտածածկ տարածքների հրդեհները տարվա այս ժամանակահատվածում հաճախակիանում են. նախարարություն

Լուրեր

14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անտառային և խոտածածկ տարածքների հրդեհները տարվա այս ժամանակահատվածում հաճախակիանում են, ինչը պայմանավորված է օդի ջերմաստիճանի բարձրացմամբ ու տեղումների կրճատմամբ. տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

«Կարևոր է զերծ մնալ հրդեհավտանգ իրավիճակներ ստեղծելուց և կանխել կրակի հնարավոր բռնկումն ու տարածումը՝ մասնավորապես բնության հատուկ պահպանվող տարածքներում և անտառածածկ հատվածներում։

Անտառային հրդեհների հիմնական պատճառները մարդածին են։

Դրանք կարող են գոյանալ
գյուղատնտեսական թափոնների այրման,
արոտավայրերի, խոզանի այրման,
չթույլատրվող վայրերում խարույկներ վառելու
ծխախոտի մնացորդները չնախատեսված վայրերում և առանց մարելու դեն նետելու պատճառով
Անտառային և խոտածածկ տարածքների հրդեհները կանխելու համար անհրաժեշտ է հիշել, որ չոր խոտը, փայտը, տերևները և ծառերը հրդեհավտանգ են:

Հարկ է հետևել մի շարք կարևոր կանոնների

  1. Խարույկներից հեռու պահել ցանկացած տեսակի վառելիք, չվառել խարույկը ծառերի տակ,
    վառել փոքր և վերահսկվող խարույկ,
  2. Հեռանալիս կրկնակի ստուգել և համոզվել, արդյո՞ք ամբողջությամբ մարել եք խարույկի կրակը
  3. Դեռևս վառվող կրակի մնացորդները մարելու համար օգտագործել մեծ քանակությամբ ջուր կամ ծածկել կրակը ավազի հաստ շերտով:
  4. Հավաստիանալ, որ ծխախոտի մնացուկը ամբողջությամբ մարված է:

Այն դեն չնետել և վերցնել ձեզ հետ
ԿԱՐԵՎՈՐ Է ԱՐՁԱԳԱՆՔԵԼ
Եթե նկատել եք նոր ձևավորվող անտառային հրդեհ կամ խոտածածկ տարածքի այրում՝ պարտադիր է հետևել ներքոնշյալ կանոններին

  1. Շտապ ահազանգել Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ 911 հեռախոսահամարով։
  2. Եթե կրակը չի ներկայացնում վտանգ Ձեր կյանքին և առողջությանն ու դեռ շատ չի տարածվել՝ փորձել հանգցնել այն կտորի կամ լաթի միջոցով (դա անհամեմատ ավելի արդյունավետ է, քան եթե փորձեք հանգցնել կրակը քիչ քանակությամբ ջրով)
  3. Եթե դուք ստիպված եք անցնել կրակի միջով, ապա ծածկեք ձեր դեմքը և բերանը խոնավ շորով: Եթե, այնուամենայնիվ, կրակը կպնի Ձեր հագուստին՝ մարեք այն պտտվելով կամ թափահարելով:
  4. Երբ ապահով տեղում եք գտնվում, անպայման, ահազանգեք 911, անգամ, եթե կարծում եք, որ ինչ-որ մեկը դա արդեն արել է:

Հետևենք հակահրդեհային անվտանգության կանոններին, պահպանենք բնությունը»,- ասված է հաղորդագրությունում: