Փաշինյանի ասուլիսի ընթացքում Արցախի հետ կապված շատ վտանգավոր մտքեր հնչեցին. Շարմազանով

Լուրեր

30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
30.08.2026 | 14:22
Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը
30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
30.08.2026 | 13:23
Օդի ջերմաստիճանը կնվազի
30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
30.08.2026 | 11:11
Վթարային ջրանջատում Երևանում և Գեղարքունիքում
30.08.2026 | 10:56
Միրզոյանն ու դեսպանները՝ «Մարգարա» անցակետում
30.08.2026 | 10:41
Խուլիգանություն Նոր Նորքում. ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել
30.08.2026 | 10:30
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
30.08.2026 | 10:04
Դուրս է եկել լվացք փռելու ու հայտնվել է հարևանի տանը. փլուզում Բագրատունյաց 10 հասցեում
30.08.2026 | 00:13
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» խաղացանկը Եվրոպա լիգայում
Բոլորը

Ազգային ժողովում տեղի ունեցածն աննախադեպ էր՝ բացասական իմաստով, բայց դա այն հայելին էր, որը երկու տարի շարունակ քարոզել է օրվա ռեժիմը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքին՝ հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Սա ամբողջությամբ ատելության, քաղաքական բազմակարծության ոտնահարման և քաղաքական խուժանության հստակ դիրքորոշում է: Կրկնակի անթույլատրելի էին Փաշինյանի գնահատականները, որովհետև նա փորձ արեց արդարացնել այն, ինչ տեղի ունեցավ, և ցույց տվեց, որ կլինի քաղաքական ուժ, խորհրդարանական թե արտախորհրդարանական ընդդիմություն, կլինի մամուլ, նրանք, ովքեր այլակարծությամբ հանդես կգան, կարժանանան նման ճակատագրի: Մոտավորապես սա էր Փաշինյանի ասածը»,- նշեց Շարմազանովը:

Նրա պնդմամբ՝ սա ցույց է տալիս, որ սիրո և համերաշխության քաղաքականությունն ի սկզբանե եղել է «ատելության և թույնի քաղաքականություն»:

Շարմազանովն ասաց՝ խորհրդարանում այսօր ընդդիմադիր խմբակցություններ չկան, թեև կան մի քանի ընդդիմադիր պատգամավորներ. «Կան մի քանի ընդդիմադիր պատգամավորներ, որոնք չեն լռել, երբ եկեղեցու վրա հարձակում է եղել, երբ Արցախին ասել են դավադիր ուժեր, երբ դատարաններն են շրջափակել, երկրորդ և երրորդ նախագահների վրա շինծու գործեր են կարել, երբ մեր դեմ ատելության քարոզ են իրականացրել… Բայց գլոբալ առումով ասել, որ մենք այսօր խորհրդարանում ունենք ընդդիմադիր ֆրակցիա՝ բառի քաղաքագիտական և իրական իմաստով, ոչ: Քաղաքական գործունեությունը հովհարային անջատումներ չի ենթադրում, ընդդիմադիր գործունեությունը՝ առավել ևս»:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսին՝ Շարմազանովն ասաց, որ դրա ընթացքում Արցախի հետ կապված շատ վտանգավոր մտքեր հնչեցին:

«Ինձ երբեմն թվում է, որ այս մարդն ասուլիս էր հրավիրել՝ միջազգային հանրությանն ու Ադրբեջանին լսել տալու համար, որ չկա Արցախում անկախ իշխանություն, չկա փաստացի ժողովրդավարական հանրապետություն, կան ինչ-որ անկախ ներկայացուցիչներ: Այսինքն՝ կան Արցախի ընտրված և չընտրված ներկայացուցիչներ: Սա աբսուրդ է: Երկու տարի առաջ նույն Ստեփանակերտում Անվտանգության խորհուրդների համատեղ նիստերի ժամանակ Փաշինյանն ասաց՝ Արցախի հայեր: Նման բան չկա, ասում ենք՝ Արցախի բնակչություն, Արցախի քաղաքացիներ, ժողովուրդ: Եվ ես առաջիններից մեկն եմ եղել, որ ասել եմ՝ սա շատ վտանգավոր հայտարարություն է, և ինքնորոշման իրավունքի իրացման խնդրից Փաշինյանը միտումնավոր կամ ոչ միտումնավոր խնդիրը տեղափոխում է միջհամայնքային հարթություն: Այսինքն՝ կա Արցախի հայկական համայնք և Արցախի ադրբեջանական համայնք, ինչից շատ լավ օգտվեցին ադրբեջանցիները»,- ասաց ՀՀԿ խոսնակը:

Եվս մեկ վտանգ Շարմազանովը համարում է այն, որ Լավրովի հայտարարության, բանակցությունների փուլային և փաթեթային տարբերակի մասին հարցերին, իր բնորոշմամբ, լուրջ չի պատասխանում:

«Նա այդպես էլ չի ասում, որ չկա փուլային տարբերակ, չի ասում, որ ոչ է ասել փուլային տարբերակին, սկսում է դատարկ տրամաբանական մտավարժանքներ անել: Ասում է՝ դե, կարող է՝ մեկը եկել է, ձեռի տակ ինչ-որ փաթեթ է եղել: Սա շուկա չի, այդ բանակցություններում աշխատում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: «Մեկը փաթեթով եկել է, ես տեղյակ չեմ»-ը ո՞րն է»,- ասաց բանախոսը՝ հավելելով, թե արձանագրում են, որ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չի ասել, որ «ոչ» է ասում փուլային տարբերակին: