Ավելի քան 120 երկիր կոչ է անում անկախ հետաքննություն սկսել՝ կորոնավիրուսի ծագումը պարզելու նպատակով

Լուրեր

19.09.2026 | 17:03
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19.09.2026 | 16:48
Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին
19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
Բոլորը

Եվրամիությունը և Ավստրալիան կոչ են անում մանրակրկիտ ուսումնասիրել կորոնավիրուսի ծագման և զանգվածային տարածման աղբյուրը։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։

Արդեն 122 երկիր, որոնց թվում ՝ Ռուսաստանը, Հարավային Աֆրիկան, Մեծ Բրիտանիան, Ինդոնեզիան, Ճապոնիան, Հարավային Կորեան և Թուրքիան, աջակցել են առաջարկին։

Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մերիս Փեյնը հայտարարել է, որ այս նախաձեռնության կողմնակիցները ցանկանում են «օգնել աշխարհին՝ քաղել դասեր, որոնք անհրաժեշտ են առողջությունը պաշտպանելու համար»: Եվրամիության խորհրդի արտաքին հարաբերությունների մամուլի քարտուղար Վիրջինիա Բատու-Հենրիկսոնն էլ նշել է, որ այս հարցում ԵՄ-ն մտադիր է փոխհամաձայնության հասնել։

«Մեզ պետք է բոլոր հիմնական խաղացողների աջակցությունը, իսկ Չինաստանը նրանցից մեկն է»,- ասել է նա։

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Չինաստանը և ԱՄՆ-ն չեն ողջունել հետաքննության գաղափարը։ Ավելին, նախաձեռնությունը Չինաստանի կողմից սուր քննադատության է արժանացել։ Վերջինը մեղադրել է Ավստրալիային՝ իր նկատմամբ քաղաքական հարձակման շրջանակում նման գաղափար ներկայացնելու համար։

Միևնույն ժամանակ, այն առաջարկը, որն այժմ քննարկվում է, չի վերաբերում ոչ Չինաստանին, ոչ էլ Ուուհան քաղաքին, որտեղից կորոնավիրուսը տարածվեց աշխարհով մեկ:

Ամերիկացի դիվանագետներն, իրենց հերթին, պնդում են, որ ավելի կոշտ ձևակերպումներ լինեն, որոնց արդյունքում վիրուսի ծագման հետաքննությունը կմեկնարկի Չինաստանից:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և պետքարտուղար Մայք Պոմպեոն բազմիցս մեղադրել են Չինաստանին՝ կորոնավիրուսի մասին տեղեկություններ թաքցնելու մեջ, ինչը, նրանց կարծիքով, համավարակի պատճառներից մեկն է դարձել։

Նելլի Մելքոնյան