Սանասարյանի դեմ ցուցմունք տված Սամվել Ադյանը մի քանի անգամ առանց պաշտպանի հանդիպել է քննիչին

Լուրեր

23.02.2026 | 11:09
Ե՞րբ ենք սկսում Ծարավ աղբյուրի մանկապարտեզի շինարարությունը․ Ավինյանը՝ ենթակային․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 11:01
Տիգրան Բարսեղյանի գոլն ու Նաիր Թիկնիզյանի ասիստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:57
Բա պատասխանատուներն ո՞ւր էին, որ առանց բիտումի ասֆալտ էին լցնում․ փորձանմուշներ վերցրե՛ք․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:45
Այս շաբաթ բոլոր փողոցները ավազի մնացորդներից մաքրված կլինեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.02.2026 | 10:34
Հայ աթլետները երկու ոսկե մեդալ են նվաճել Բալկանյան երկրների առաջնությունում
23.02.2026 | 10:30
19-ամյա երիտասարդի սպանության գործով երկու անձ կալանավորվել է
23.02.2026 | 10:21
Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
23.02.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
23.02.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 23-ի դրությամբ
23.02.2026 | 09:45
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ-ում և Ոստիկանությունում պաշտոններ զբաղեցրած Միհրան Դավթյանից բռնագանձել 20 անշարժ և շարժական գույքեր, շուրջ 1,1 միլիարդ դրամ
23.02.2026 | 09:33
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը. ՈՒՂԻՂ
22.02.2026 | 22:33
Ձմեռային Օլիմպիական խաղերի մեդալային հաշվարկում Նորվեգիան հաղթեց ռեկորդով
22.02.2026 | 21:59
Իրանը Ռուսաստանի հետ կնքել է 500 մլն եվրո արժողությամբ գաղտնի պայմանագիր «Վերբա»-ների մատակարարման համար․ Financial Times
22.02.2026 | 20:35
Մուտքային և ելքային չվերթների սահմանափակումներ` Մոսկվայի օդանավակայաններում
22.02.2026 | 20:14
Օլիմպիական ոսկին հոկեյում նվաճեց ԱՄՆ հավաքականը
Բոլորը

ՊՎԾ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով դատական նիստին շարունակվում են ուսումնասիրվել գրավոր ապացույցները։

Դատարանում այսօր մի շարք ուշագրավ ապացույցներ հետազոտվեցին, և այսպես Դավիթ Սանասարյանի դեմ գլխավոր ցուցմունք տված անձը՝ Սամվել Ադյանը, ըստ գործի նյութերի, երեք անգամ դիմել է քննիչին իրեն առանց փաստաբանի ներկայության ընդունելու և առանձնազրույց ունենալու համար։

Այս հանդիպումներից հետո, Ադյանը դիմել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետին, կրկին խնդրելով իրեն ընդունել առանց պաշտպանի, քանի որ ինքը ցանկանում է ինքնախոստովանական ցուցմունք տալ։

Նշենք, որ մենք տեղեկություն ունեինք, թե Ադյանը ինքնախոստովանական ցուցմունք տվել է ընտանիքի անդամների նկատմամբ ճնշումներ չբանեցնելու դիմաց, ինքը՝ Ադյանը, այս տեղեկություններին անդրադառնալ չէր ցանկանում։

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանը մեղադրվում է հեմոդիալիզի գնումների գործով, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Լիլիթ Շաբոյան