Թրամփը հեռացրել է Պետդեպարտամենտի գլխավոր տեսուչին

Լուրեր

19.09.2026 | 17:03
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19.09.2026 | 16:48
Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին
19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
Բոլորը

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի գլխավոր տեսուչ Ստիվ Լինիքը դարձավ երկրի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պաշտոնանկ արված հերթական պաշտոնյան: Թրամփը հայտարարել է, թե ինքն արդեն կորցրել է Լինիքի նկատմամբ վստահությունը ու ավելացրել, որ վերջինս պաշտոնից կազատվի 30 օրից. գրում է Ամերիկայի ձայնը:

«Չափազանց կարեւոր է, որ գլխավոր տեսչի հարցում ես ունենամ լիակատար վստահություն»,- ասել է Թրամփը:

Ասենք, որ Լինիքը հետաքննություն էր սկսել պետքարտուղար Մայք Փոմփեոյի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու մասին մեղադրանքների հիման վրա:

Դեմոկրատներն այժմ հայտարարում են, թե Թրամփը վրեժխնդիր է լինում պետական այն ծառայողներից, որոնք փորձում են ինչ որ տեղ պատասխանատվության ենթարկել իր վարչակազմին:

Լինիքին պաշտոնից ազատելու մասին հայտարարությունից շատ չանցած, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահն էր տեղեկացրել այն մասին, որ Լինիքը սկսել էր հետաքննություն Մայք Փոմփեոյի հարցով: «Պաշտոնից ազատելու այս որոշումը վիրավորական մի քայլ է նախագահի կողմից, որն այսպիսով փորձում է պաշտպանել իրեն հավատարիմ աջակիցներին»,- հայտարարել է դեմոկրատ կոնգրեսական Էլիոթ Էնգելը, որը սակայն հավելյալ մանրամասնություններ չի հայտնել Փոմփեոյի հարցով հետաքննության մասին:

Սակայն Կոնգրեսում աշխատող մի շարք անձինք, ովքեր խնդրել են իրենց անունները չհրապարակել, ասել են, թե Լինիքն ուսումնասիրում էր այն բողոքները, որոնց համաձայն Փոմփեոն հանձնարարել է իրականացնել “անձնական հետաքրքրության հետ կապված առաջադրանքներ»: