Դավիթ Խաժակյանը՝ «տասնյակ միլիոնների հասնող մախինացիայի մասին»

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան գրառմամբ ներկայացրել է «ԷՏԱԼՈՆ ԳՐՈՒՊ» ՓԲԸ կազմակերպության գրանցման հետ կապված խնդիրները՝ նշելով, որ տասնյակ միլիոնների հասնող մեքենայություն է տեղի ունեցել:

«Այս իրադրության մասին կարծում էի կբարձրաձայնեն պետական մարմինները, բայց քանի որ վերջիններս լռում են, ինքս կխոսեմ։ Սրա մասին այսօր կարող էր խոսել նաև վարչապետը, սակայն ինչ-ինչ պատճառներով թեման չշոշափվեց։

Այսպես, գնումների մասին ՀՀ օրենսդրության համաձայն՝ ցանկացած կապիտալ շինարարություն պահանջում է առանձին տեխնիկական հսկողություն՝ մեկ այլ մասնավոր կազմակերպության կողմից։ Այսինքն՝ փաստացի շինարարության վերաբերյալ հայտարարվում է երկու մրցույթ՝ բուն շինարարական աշխատանքները և դրանց տեխնիկական հսկողությունը։ Նախորդ տարի Երևանում բարձիթողի իրավիճակ էր ստեղծվել տեխնիկական հսկողության մասով, որը կարելի էր պայմանավորել քաղաքային իշխանությունների անփորձությամբ։

Այն, ինչ տեղի է ունեցել անցնող շաբաթների ընթացքում դժվար է անգամ երևակայել։ Հիմա հաջորդաբար.

2020 թվականի հունվարի 9-ին պետական գրանցում է ստանում «ԷՏԱԼՈՆ ԳՐՈՒՊ» ՓԲԸ կազմակերպությունը և երկրով մեկ դիմում շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն իրականացնելու մրցույթներին և հիմնականում նվազագույն արժեք տալով՝ հաղթում։

2020 թվականի փետրվարի 20-ին նույն նորաստեղծ կազմակերպությունը մասնակցում է քաղաքապետարանի կողմից հայտարարվող ասֆալտապատման աշխատանքների հսկողության մրցույթին և լինելով միակ մասնակիցը ստանում 35 մլն դրամ արժողությամբ պայմանագիրը։

Կառավարության համապատասխան որոշմամբ՝ կազմակերպությունը ներկայացնում է նաև բանկային երաշխիք, որն անհրաժեշտ է ունենալ մրցույթը շահելիս։

Իսկ հիմա ամենաուշագրավը. պարզվել է, որ նորաստեղծ «ԷՏԱԼՈՆ ԳՐՈՒՊ»-ի ներկայացրած բանկային երաշխիքը ԿԵՂԾ է, ասել է թե մրցույթին ներկայացված փաստթուղթը ոչ թե թողարկվել է բանկի կողմից, այլ կեղծվել։ Սրա մասին են վկայում մի շարք պաշտոնական փաստաթղթեր։ Դուք գիտեք, որ այս ընթացքում քաղաքում և երկրով մեկ իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ, որոնց հսկողության որակը արդեն կարող եք պատկերացնել ելնելով վերոգրյալից։ Իսկ ինչ վերաբերում է Երևանում տեղի ունեցող ասֆալտապատմանը, ապա որոշ հիմնական փողոցների օրինակով պետք է ասեմ, որ այսպիսի վատ որակի ասֆալտ մայրաքաղաքը տեսել է շատ վաղ անցյալում։ Ի դեպ այս ամենի ներքին բացահայտումից հետո քաղաքի որոշ հատվածներում ասֆալտապատման աշխատանքները շարունակվել են (շարունակվում են) առանց տեխնիկական հսկողության, ինչը և՛ դուրս է օրենքից և՛ դարձել է անօրակ ասֆալտապատման գործոններից մեկը։

Ինչո՞ւ այս մասին չեն խոսում կոռուպցիայի դեմ անխոնջ պայքար մղող իշխանությունները չեմ կարող ասել, բայց այս ամենը ունի շատ մանրամասն հետաքննության կարիք։ Կարո՞ղ էր արդյոք այս մախինացիան իրականացվել առանց պետական պաշտոնյաների հովանավորչության… սա է գլխավոր հարցը»,- գրել է Դավիթ Խաժակյանը։