Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է 12 տնտեսվարողի գործունեությունը
ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ 24 ժամով արգելվել է 12 տնտեսվարողի պատկանող մասնաճյուղերի գործունեության ծավալումը. որոշում է հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am պաշտոնական կայքում։
Ըստ որոշման՝ պարետը հանձարարել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը, իսկ Ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել որոշման պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
Տնտեսվարողի գործունեությունը արգելվելու է տեղեկացման պահից։