ՀՀ իշխանությունները որոշել են հայցել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ. Ռուբեն Մելիքյան
Քաղաքականություն
15.05.2020 | 20:25«ՈՉ» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանն այսօր նամակ է ստացել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոս Ջիակոմոպուլոսից։
«Պարոն Ջիակոմոպուլոսը տեղեկացրել է, որ երեկ ՀՀ իշխանությունները որոշել են հայցել Վենետիկի հանձնաժողովի կարծիքը Սահմանադրական դատարանին վերաբերող [Սահմանադրական] փոփոխությունների վերաբերյալ։
Պարոն Ջիակոմոպուլոսը նաև լավատեսություն է հայտնել, որ Վենետիկի հանձնաժողովի օժանդակությամբ՝ հնարավոր կլինի գտնել այնպիսի լուծում, որով կհարգվեն թե՛ ՀՀ Սահմանադրությունը և թե՛ իրավունքի գերակայության պահանջները»,- ասված է հաղորդագրությունում: