Թրամփը սպառնացել է ամբողջությամբ խզել ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ամբողջությամբ խզել ԱՄՆ-ի և Չինաստանի հարաբերությունները: Այս մասին նա հայտարարել է Fox Business հեռուստաալիքի եթերում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Լրագրողը հետաքրքրվել է, թե ինչ է մտածում նախագահը չինացի ուսանողներին մուտքի արտոնագիր չտրամադրելու առաջարկի մասին, ինչին ի պատասխան՝ Թրամփն ասել է, որ կարող են ընդհանրապես խզել բոլոր հարաբերությունները:

«Մենք կարող ենք շատ բան անել, կարող ենք ընդհանրապես խզել բոլոր հարաբերությունները: Եվ ի՞նչ կլինի այդ ժամանակ: Մենք 500 մլրդ դոլար կտնտեսենք»,- ասել է նա:

Այս գումարը համարժեք է ԱՄՆ չինական արտահանման ծավալին, ինչը Թրամփը «կորած փող» է կոչել: Նա հավելել է, որ առայժմ չի ցանկանում շփվել Չինաստանի ղեկավար Սի Ձինպինի հետ՝ շեշտելով, որ մտադիր չէ վերականգնել Չինաստանի հետ առևտրային գործարքի շուրջ բանակցությունները:

Համաձայնագիրը վերանայելու հարցն առաջացավ չինական պետական Global Times պարբերականի հրապարակումից հետո այն մասին, որ չինական իշխանությունների խորհրդատուները պնդում են ԱՄՆ-ի հետ այդ հարցով բանակցությունները վերականգնելու հարցում: Նրանց կարծիքով՝ կորոնավիրուսի համաճարակի ընթացքում ԱՄՆ-ն բավական թուլացել է և այլևս չի կարող իրեն Չինաստանի հետ առևտրային պատերազմ թույլ տալ:

Աղբյուրը հիշեցնում է, որ շուրջ մեկուկես տարի տևած առևտրային պատերազմից հետո հունվարի 15-ին Չինաստանն ու ԱՄՆ-ն համաձայնագիր ստորագրեցին: