Արսեն Բաբայանի և Արա Բաբլոյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Լուրեր

21.07.2026 | 19:10
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու հողամասը վերադարձվել է համայնքին
21.07.2026 | 19:00
Ծառուկյանին կործանեցին իրեն «թագավոր» կոչողները, ուժային այն կենտրոնը, որն օգտագործեց նրան․ մեկը չեղավ՝ ձեռքը բռնի․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 18:52
Մենք ունենք կուռ թիմ․ ԱԺ-ում որակապես նոր իրավիճակ կտեսնեք․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 18:47
ԿԸՀ-ն բավարարե՞լ է Կարապետյանի նկատմամբ հետապնդում հարուցելու Դատախազության միջնորդությունը․ ՈՒՂԻՂ
21.07.2026 | 18:43
Մերցն ու Ալիևը ռազմավարական գործընկերության վերաբերյալ հռչակագիր են ստորագրել
21.07.2026 | 18:31
ԿԸՀ-ն դատարանի գործառույթ չի իրականացնում, չենք կարող ասել՝ ինչ վարույթ է․ Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 18:20
UFC-ի նախագահը ԱԱ-2026-ի եզրափակիչի հեռարձակման կազմակերպիչներին անվանել է սպորտի պատմության մեջ վատագույնը
21.07.2026 | 17:59
Հայտնի է՝ որքան գումար են վաստակել ԱԱ-2026-ի չեմպիոնն ու բոլոր մասնակիցները
21.07.2026 | 17:48
Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասով միջնորդություն ենք ստացել․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 17:46
Հայտնի են Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստը և մարզիչը
21.07.2026 | 17:36
Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանից մատակարարվող նավթամթերքը շատ կարևոր ներդրում ունի Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում
21.07.2026 | 17:25
Սամվել Կարապետյանին տուգանել են 200 հազար դրամով
21.07.2026 | 17:18
Ովքեր են ԱԺ նոր պատգամավորները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 17:07
Հրաձիգ Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
21.07.2026 | 17:00
Չշահագործվող հանքավայրից անձրևից հետո դեղնանարնջագույն ջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ տեղի է ունենում ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի գործով դատական առաջին նիստը։

Նիստի մեկնարկին Բաբայանի պաշտպանական կողմը հարց հղեց դատավորին, թե արդյոք ինքը՝ որպես ՀՀ քաղաքացի, ՍԴ նախագահ ընտրելու ընթացակարգի առնչությամբ այս քրեական գործով համարում է իրեն տուժող, թե՝ ոչ, որպեսզի հասկանան ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնեն, թե՝ ոչ։

Դատավորն ասաց, որ եթե ինքը գործով տուժող լիներ, ապա կունենար գործով տուժողի կարգավիճակ և քանի որ ինքը չունի գործով նման կարգավիճակ հետևաբար նաև տուժող չէ։ Դատավորը նաև տեղեկացրեց, որ ինքը ինքնաբացարկ հայտնելու հիմքեր չունի։

Ի պատասխան սրա, Բաբայանի պաշտպան Լուսինե Սահակյանն ասաց, որ այդ պարզաբանումից իրենց համար հասկանալի չէ՝ դատավորը կողմնակալ է այս գործով, թե կողմնակալ չէ, քանի որ դատավորը իրենց զրկել է կողմնորոշվելու հնարավորությունից։

Դատավորի ճշտող հարցին, թե հիմա ներկայացնում են ինքնաբացարկի միջնորդություն, թե՝ ոչ, փաստաբանը ասաց․ «Քանի որ զրկվեցինք հնարավորությունից կողմնորոշվելու՝ ներկայացնենք դատարանին ինքնաբացարկի միջնորդություն, թե՝ ոչ, ուստի և չենք ներկայացնում»։

Մեղադրող կողմը ևս դատարանին ինքնաբացարկի միջնորդություն չուներ։ Մեղադրյալներից Արա Բաբլոյանն ասաց, որ աշխատում է «Արաբկիր» բժշկական կենտրում, խնամքի տակ ոչ ոք չունի։ Արսեն Բաբայանն էլ նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված իր հարցազրույցներից հետո իրեն ձերբակալել են և գործը ունի բացառապես քաղաքական ենթատեքստ։

Արսեն Բաբայանը հարց ուղղեց դատախազներին, թե արդյոք նրանք իրենց այս գործով տուժող ճանաչում են, թե՝ ոչ։ Ինչին ի պատասխան դատախազ Հայկ Պետրոսյանն ասաց, որ եթե անձը իրեն տուժած է համար զրկված չէ դիմել վարույթն իրականացնող անձին և գործով համապատասխան կարգավիճակ ձեռք բերել։ Դատախազը նշեց՝ քիչ է մնում հարցնեք՝ ընտրության գնալիս այո ենք քվեարկել, թե՝ ոչ։

Աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված այսօրվա դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 9-ին՝ ժամը 13:30-ին։

Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2018 թ․ հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018 թ․ մարտի 5-ին, համատեղության կարգով հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարը, օժանդակել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին և այլ պաշտոնատար անձանց՝ իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետրևանքներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։

Լիլիթ Շաբոյան