ԶՈՒ-ում պետական շահերի պաշտպանության ոլորտում ՀՀ զինդատախազության գործունեությամբ 2020թ.  հայտնաբերվել է պետությանը պատճառված 480 մլն դրամի վնաս

Լուրեր

30.04.2026 | 01:05
Չեմպիոնների լիգա․ «Աթլետիկոն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
29.04.2026 | 23:34
Մուստաֆաևը, Ալեքսանյանի Rols-Roys-ն ու Աղվերանի փակ հանդիպումը․ ինչ է հայտնի Բաքվի պաշտոնյայի այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:21
Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. ՔԿԾ
29.04.2026 | 23:06
Վանաձորում կանխվել է սպանության փորձ, ձերբակալվել է զինված խումբ. ՆԳՆ
29.04.2026 | 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 22:21
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
29.04.2026 | 22:08
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
29.04.2026 | 21:52
Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ
29.04.2026 | 21:38
Հայաստանի գավաթ․ «Նոան» և «Ուրարտուն» կհանդիպեն եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 21:28
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.04.2026 | 21:13
Մերցը պնդում է, որ Թրամփի հետ իր հարաբերությունները «մնում են լավ», չնայած ԱՄՆ  նախագահի քննադատությանը
29.04.2026 | 21:00
Փաշինյանի խոսնակի գրառման և ՀՀ դեսպանի՝ ԱՄՆ պետդեպ կանչվելու մասին պնդումները կեղծիք են ռուսական «Մատրյոշկայի» ոճով
29.04.2026 | 20:47
Փաշինյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.04.2026 | 20:30
Քոչարյանը խանգարում է Սամվել Կարապետյանին, օգնում՝ Փաշինյանին․ Կարապետյանի մոտ չկա՞ այդ ընկալումը․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունում ամփոփվել են պետական շահերի պաշտպանության բնագավառում ինչպես 2020թ․ առաջին եռամսյակի ընթացքում իրականացված, այնպես էլ նախորդ ժամանակահատվածներում ձեռնարկված և 2020թ․ առաջին եռամսյակի ընթացքում ավարտված աշխատանքների արդյունքները։

«Նշված ժամանակահատվածում ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից իրականացվել է թվով 119 ուսումնասիրություն, որը 41-ով կամ 52%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքները։

Խախտումներ են հայտնաբերվել ուսումնասիրություններից 47-ի դեպքում, որոնք հիմնականում արձանագրվել են թիկունքային ծառայության, սպառազինության, ռազմաբժշկական, կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման բնագավառներում:

Խախտումների վերացման կամ իրավական գնահատական տալու ուղղությամբ ձեռնարկվել են դատախազական ներգործության կոնկրետ միջոցներ: Մասնավորապես՝ խախտումներով պետությանը պատճառված վնասը վերականգնելու վերաբերյալ տրվել է 37 կամ 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ շուրջ 4 անգամ ավելի նախազգուշացում:

Բացի այդ, արձանագրված խախտումների պատճառների և նպաստող պայմանների վերացման նպատակով պետական մարմիններին ներկայացվել է 14 հաղորդում և միջնորդագիր, որը 75 %-ով ավելի է 2019թ. նույն ժամանակահատվածի արդյունքից:

Իսկ պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացված ուսումնասիրությունների արդյունքներով նախապատրաստված 35 նյութերից 24-ով հարուցվել են քրեական գործեր: Ընդ որում՝ հարուցված քրեական գործերի քանակը 3 անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

2020թ․1-ին եռամսյակի ընթացքում իրականացված ուսումնասիրություններով արձանագրվել է պետությանը պատճառված 480․703.415 ՀՀ դրամի վնաս, վերականգնվել է 4.085.423 ՀՀ դրամ վնաս։ Պատճառված չվերականգնված վնասների գերակշռող մասի վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր, դրանցով ընթացող նախաքննությամբ, ինչպես նաև կատարված նախազգուշացումների շրջանակներում արդեն իսկ միջոցներ են ձեռնարկվել նաև համապատասխան սուբյեկտների կողմից պատճառված վնասները կամովին հատուցելու կամ պարտավորությունները կամովին կատարելու ուղղությամբ, որոնց արդյունքները շոշափելի կլինեն առաջիկայում։

Հարկ է նշել, որ պետական շահերի պաշտպանությանն առնչվող բոլոր դեպքերում ձեռնարկվել են անհրաժեշտ դատախազական ներգործության միջոցներ և ստուգողական գործողություններ։

Աշխատանքներ են տարվում պետության գույքային և ոչ գույքային շահերի պաշտպանության առավել խոցելի բնագավառները վեր հանելու և հաջորդող հաշվետու ժամանակահատվածներում իրականացվող ուսումնասիրությունների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: