Հրաչյա Հակոբյանը դատի է տվել Արթուր Դանիելյանին, Նարեկ Սամսոնյանին և այլոց

Լուրեր

16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
16.11.2026 | 21:32
Օտարերկրյա միջամտություններ և հիբրիդային սպառնալիքներ․ Միրզոյանի ելույթը Բրյուսելում
16.11.2026 | 21:15
Դատավորը մեղադրյալի աթոռին. ինչո՞ւ Մասիս Մելքոնյանը զրկվեց անձեռնմխելիությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ «Քաղաքացիական պայմանագիր», «Ուժեղ Հայաստան», «Հայաստան»․ պիտի փոխվի՞ Սահմանադրությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.11.2026 | 20:49
Բազմաբնակարան բնակելի համալիրի կառուցման թույլտվություն կտրվի․ նախագիծը Երևանի ավագանին կքվեարկի չզեկուցվող հարցերի փաթեթում
16.11.2026 | 20:27
38 երկիր նախազգուշացրել է այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի վտանգի մասին
16.11.2026 | 20:13
ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին
16.11.2026 | 20:00
Դիտեք ԱԺ-ի և Հ1-ի ծեծկռտուքներն ու պարզ կլինի՝ ինչու է պետք միլիոնավոր դոլարներ ծախսել կրթության վրա․ Արմեն Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Արթուր Դանիելյանի, Նարեկ Սամսոնյանի, Գագիկ Համբարյանի և Մարինա Խաչատրյանի:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նա. «Սիրելի՜ հայրենակիցներ, ինչպես ենթադրում եմ, շատերդ գիտեք, որ վերջերս սոցիալական ցանցերում որոշ օգտատերերի կողմից ստահոդ լուրեր են տարածվում, որ ես մաքսանենգ ճանապարհով Ռուսաստանի Դաշնություն ծխախոտ եմ տեղափոխել։ Մեկ անգամ ևս ցանկանում եմ ընդգծել և պաշտոնապես հայտարարել, որ նշված լուրերը մտացածին են և իրականության հետ որեւէ աղերս չունեն։ Ուստի ցանկանում եմ տեղեկացնել, որ իմ պատվին եւ արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցման նպատակով՝ հայցադիմում եմ ներկայացրել Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Արթուր Ռոբերտի Դանիելյանի, Նարեկ Բագրատի Սամսոնյանի, Գագիկ Լևոնի Համբարյանի և Մարինա Կոլյայի Խաչատրյանի՝ պահանջելով պարտավորեցնել վերջիններիս իմ պատիվը եւ արժանապատվությունը արատավորող զրպարտչական ու վիրավորական արտահայտությունների համար հերքում տարածել ու հրապարակային ներողություն խնդրել»:

Ուշագրավ է, որ այս ցանկում չկա Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի անունը, չնայած, որ նա ևս այդ թեմայով հայտարարություն էր արել և Հակոբյանն էլ երեկ մեզ հետ զրույցում ասել էր, թե քննարկում է Մինասյանի դեմ հայց ներկայացնելու հարցը: