Զորամասերից մեկի վարչակազմն անցկացրել է կրակային պատրաստության գործնական պարապմունք. ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ անհատական վարժվածության մակարդակը բարձրացնելու և հաստիքային զենքից կրակ վարելու ունակությունները զարգացնելու նպատակով մայիսի 12-ին 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի վարչակազմն անցկացրել է կրակային պատրաստության գործնական պարապմունք:
«Անձնակազմը գերազանց կատարել է առաջադրված կրակային խնդիրները, խոցվել են կրակադաշտի բոլոր թիրախները»,- ասված է հաղորդագրությունում: