Արգիշտի Քյարամյանի ընկերը՝ ԱԱԾ-ում պաշտոնի նշանակվելու մասին. «Պատրաստ եմ ցանկացած տեղ ծառայել»

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայության շուրջ կրքերը չեն հանդարտվում: Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակելուց հետո տեղեկություն տարածվեց, որ կառույցում բունտ է սկսվել, բարձրաստիճան ԱԱԾ-ականները ազատման դիմումներ են գրում: Որպես պատճառ նշվում էր այն, որ նրանք ցանկություն չունեն Արգիշտի Քյարամյանի ենթակայությամբ աշխատել: Անգամ խոսվեց, որ ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն է հրաժարական ներկայացրել, բայց կառույցը պաշտոնապես հերքեց:

Այսօր արդեն իրավապահ համակարգում տեղեկություններ շրջանառվեցին, որ Արգիշտի Քյարամյանի ընկերներից Արթուր Պողոսյանը նշանակվելու է ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար:

Արթուր Պողոսյանը նախկինում զբաղեցրել է Շիրակի մարզի դատախազի տեղակալի պաշտոնը: Արթուր Պողոսյանը Factor.am-ի հետ զրույցում ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար նշանակվելու վերաբերյալ ասաց. «Այս պահին նման հրաման չկա»:

Հարցին՝ եթե այս պահին չկա, ապա հնարավո՞ր է, որ առաջիկայում լինի, Արթուր Պողոսյանը արձագանքեց. «Այս պահին նման քննարկում, առաջարկ չկա: Մնացածը, թե հետագայում ինչ կլինի՝ ես չեմ կարող ասել»:

Այնուհանդերձ, ԱԱԾ-ում աշխատելու ցանկություն ունի, թե՝ ոչ, հարցին ի պատասխան Արթուր Պողոսյանն ասաց. «Պետությունը որտեղ մեր կարիքը կտեսնի, մենք ծառայող ենք, պատրաստ ենք ցանկացած տեղ ծառայել»:

Արթուր Պողոսյանը չհերքեց, որ Արգիշտի Քյարամյանին ճանաչում է և նրա ընկերն է: «Ես շատ մարդկանց եմ ճանաչում: Եթե Դատախազությունում ինչ-որ մեկն աշխատել է, նշանակում է, որ շատ լավ ճանաչում ենք և շատ լավ հարաբերություններ ունենք: Դա զարմանալու չէ: Եթե ճանաչում եմ, ապա շփվում եմ և մտերմություն եմ անում»:

Արթուր Պողոսյանը համամիտ չէ, որ իր պաշտոնեական հավանական առաջխաղացումը պայմանավորված է ընկերոջ՝ Արգիշտի Քյարամյանի հետ մտերմությամբ: «Ես մինչև հիմա ինչ պաշտոնի հասել եմ՝ դա իմ աշխատասիրության, իմ նվիրվածության հաշվին եմ հասել: Մինչև հիմա ինչ պաշտոն զբաղեցրել եմ, որևիցե կապ՝ անձնական, ընկերական, դերակատարություն չի ունեցել»:

Հիշեցնենք, որ Արգիշտի Քյարամյանի՝ ԱԱԾ-ում առանցքային պաշտոնի նշանակումը տեղի ունեցավ ուշագրավ ձևով. Քյարամյանին նախ նշանակեցին ՔԿ նախագահի տեղակալ, որտեղ նա ստացավ սպայի դասային բարձր կոչում, ապա մեկ օր էլ չանցած՝ նշանակվեց ԱԱԾ տնօրենի տեղակալ։ Իշխանությունների այս գործելաոճը ընդդիմության և քաղհասարակության կողմից սուր քննադատությունների արժանացավ:

Նարեկ Կիրակոսյան