Բրիտանացի արքեպիսկոպոսը Լոնդոնի հիվանդանոցներից մեկում գաղտնի կամավորություն է արել

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի Քենթերբերի քաղաքի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբին, բժշկի կերպարի ներքո թաքնված, Լոնդոնի կենտրոնում գտնվող Սուրբ Թովմաս հիվանդանոցի հիվանդների համար կամավորություն է արել՝ եկեղեցական հագուստի վրայից հատուկ բժշկական համազգեստ հագնելով։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Պարբերականի փոխանցմամբ՝ արքեպիսկոպոսը, այլ հոգևորականների հետ, հիվանդանոցում կամավորություն է արել դեռ կարանտինի սկզբնական շրջանից՝ աղոթելով բուժում ստացողների և մահացողների համար։

«Այդպես նա հանգստանում է: Կարանտինի ժամանակ մարդկանց ֆիզիկապես տեսնելը և նրանց հետ աղոթելն այն է, ինչ հոգևորականությունն անում է ամբողջ երկրով մեկ։ Անձնական ռիսկ կա, սակայն նա այդ մասին չի մտածում։ Նա պարզապես կարծում է, որ սա այն է, ինչ քրիստոնյաները պետք է անեն»,- Guardian-ին հայտնել է արքեպիսկոսին մոտ կանգնած աղբյուրը։

Պարբերականի փոխանցմամբ՝ Սուրբ Թովմաս հոսպիտալում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն էր բուժում ստանում։ Նա, հիշեցնենք, վերջերս է կորոնավիրուսից ապաքինվել։

The Telegraph-ի տեղեկություններով էլ՝ արքեպիսկոպոս Ուելբին այս հոսպիտալ սկսել է այցելել այն բանից հետո, երբ Բորիս Ջոնսոնը դուրս է գրվել։ Նշվում է նաև, որ Մեծ Բրիտանիայում որոշ հոգևորականներ քննադատաբար են մոտեցել այն հարցին, թե ինչպես են եկեղեցական առաջնորդներն արձագանքել կորոնավիրուսային ճգնաժամին։

Հավելենք՝ Մեծ Բրիտանիայում, վերջին տվյալներով, կորոնավիրուսի 229 հազարից ավելի հաստատված դեպք և 33 հազարից ավելի մահ կա։ Մահվան ելքերով Մեծ Բրիտանիան եվրոպական երկրների շարքում առաջատարն է։

Նելլի Մելքոնյան