«ՀՀ կառավարության գործուն աջակցությամբ կյանքի ենք կոչելու բոլոր նախանշված ծրագրերը». Արայիկ Հարությունյան

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը
Նախընտրական մեր բոլոր ծրագրերը կյանքի ենք կոչելու: «Արցախպրես»-ի  թղթակցի  հաղորդմամբ՝  այս  մասին  այսօր՝  մայիսի 13-ին, Շուշիի մշակույթի պալատում կայացած   «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի արտահերթ  ընդլայնված  նիստին  ասել  է  ԱՀ  նորընտիր  նախագահ  Արայիկ  Հարությունյանը:
Նրա   խոսքով՝    նոր   թափ  է  ստանալու  բնակարանաշինության    ծրագիրը:
«Ցավոք,    միայն      մեկ   ծրագիր  մեկ  տարով   հետաձգվելու  է.  դա  ամուսնացող  զույգերին    հարսանիքների    համար  1    մլն  ՀՀ  դրամի   տրամադրումն  է: Պատճառը՝   ստեղծված  իրավիճակում  ամուսնական  արարողությունների   չկազմակերպելն է: Ի  դեպ,  արդեն հանձնարարել  ենք  համապատասխան    մասնագետների   հիփոթեքային   աշխատանքների  ուղղությամբ  ծրագրեր մշակել:  Հունիսին  Ստեփանակերտում, Մարտունիում, Մարտակերտում, Հադրութում մեկնարկելու է բազմաբնակարան   շենքերի կառուցումը:  Օրեր   առաջ   հանդիպել  եմ  Ստեփանակերտի  քաղաքապետ  Դավիթ  Սարգսյանի  հետ  և   հանձնարարել, որ  զոհված   զինծառայողների   և  առաջին  կարգի  հաշմանդամների  ընտանիքների  բնակարանների   վերանորոգման  ծրագրից   օգտվողների վերջնական  ցուցակը    պատրաստի.  ծրագիրը կավարտենք մինչև  2021  թվականի  վերջը, նույնը մայիսի վերջին հանձնարարելու եմ  շրջվարչակազմերի  ղեկավարներին, ուշադրություն ենք դարձնելու նաև բնակարանների  տրամադրման գործընթացին:  Բազմազավակ  ընտանիքների  հերթացուցակում  ընդգրկված  ավելի  քան  400  անձինք  բնակարաններ  կստանան  մինչև  2022  թվականի  վերջը:   Կյանքի  ենք  կոչելու   նաև   սոցիալական     այլ   ծրագրեր:   Երբ  մայիսյան  տոների  կապակցությամբ  Արցախ  է  ժամանել ՀՀ  վարչապետ  Նիկոլ  Փաշինյանը,  նրա  հետ  քննարկել  տնտեսական   զարգացման   մի  շարք  ծրագրերը: Վարչապետն  ասել է, որ    Արցախի  կողմից   չի լինելու հիմնավորված  մի առաջարկություն, որի   լուծման  ուղղությամբ    ՀՀ  կառավարությունը  հստակ   քայլեր   չձեռնարկի:   Եվ  սա  նշանակում  է, որ     կյանքի  ենք  կոչելու  բոլոր    ծրագրերը»,-մասնավորապես  ասել է  Ա. Հարությունյանը:
Նա  նշել  է  նաև, որ  ինքը  հանդիպումներ  է   ունեցել  արցախյան  բոլոր  քաղաքական ուժերի   և  գործիչների   հետ,  բացի  Վիտալի  Բալասանյանից. բոլորն  էլ պատրաստ  են  համագործակցելու:
Ա. Հարությունյանը   հորդորել է   բոլորին   լինել    միասնական, միակամ, հանդուրժող՝   ընդգծելով, որ    միայն  այդ  դեպքում   կունենաք   հզոր, օր  օրի  զարգացող, բարեկեցիկ   և  անվտանգ   Արցախ: