Հայաստանի 15 քաղաքացիներ մնացել են ռուս-վրացական սահմանի չեզոք գոտում. ՀՀ դեսպանատունը պարզաբանում է տեղի ունեցած միջադեպը

Լուրեր

15.07.2026 | 12:10
ԵՄ-ի արտոնությունը հայկական ապրանքներին // Անկարգություն Փարիզում ԱԱ-ում Ֆրանսիայի պարտությունից հետո․ ԼՈՒՐԵՐ
15.07.2026 | 12:02
Փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
15.07.2026 | 11:50
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
15.07.2026 | 11:36
ՌԴ-ն հրթիռային հարված է հասցրել Օդեսային․ 3 մարդ է զոհվել
15.07.2026 | 11:25
Յուրի Տիլեմանսը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»
15.07.2026 | 11:14
ԱՄՆ-ն ու Իրանը շարունակել են փոխադարձ հարվածները․ Թրամփը սպառնացել է հարվածել իրանական էլեկտրակայաններին և կամուրջներին
15.07.2026 | 11:06
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
15.07.2026 | 10:55
ԵԽ Միջազգային առևտրի հանձնաժողովն արագացնում է հայկական ապրանքների մուտքը ԵՄ շուկա
15.07.2026 | 10:40
«88» առևտրային օբյեկտում մեկ օրում արձանագրվել է 33 իրավախախտում
15.07.2026 | 10:25
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 15-ի դրությամբ
15.07.2026 | 10:11
Իսպանիայի հավաքականը կրկնեց Իտալիայի անպարտելիության ռեկորդը
15.07.2026 | 10:00
«Այսօր տվեցի լայնածավալ տպագրության մեկնարկը»․ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՀՀ նոր կենսաչափական անձնագրի առաջին նմուշը
15.07.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.07.2026 | 09:30
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում
15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի 15 քաղաքացիներ Ռուսաստանից անցել են ռուս-վրացական չեզոք գոտի ու փորձում են հասնել Հայաստան, բայց արտակարգ դրությամբ պայմանավորված՝ դա արգելվում է: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի քարտուղար Հարություն Հայրապետյանը՝ մեկնաբանելով վրաց սահմանապահների և ՀՀ քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպը։

«Դա արգելված է՝ կորոնավիրուսով պայմանավորված: Արտակարգ դրությունից բխող Վրաստանի կառավարության որոշումներն արգելում են օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր: Ըստ այդմ՝ հնարավոր չէ Վրաստանի տարածքով այս պահին հասնել Հայաստան: Եվ այդ պատճառով, քանի որ դա խաթարում էր վրացական անցակետի բնականոն գործունեությունը, անցակետի ներկայացուցիչները խնդրել են, որպեսզի մեր քաղաքացիներն անցնեն ռուսական կողմ, այսինքն՝ մեկնեն իրենց նախկին բնակության վայրերը։ Այդքանն է եղել»,- նշեց Հայրապետյանը։

Հարցին՝ ինչի՞ մասին էր խոսում քաղաքացին՝ նշելով, որ Վրաստանում ՀՀ դեսպանությունը խոստացել է միջամտել, բայց մի քանի օր է՝ պատասխան չի տրվում, դեսպանատան ներկայացուցիչը պատասխանեց. «Ասել ենք՝ Վրաստանի հետ կբանակցենք, և եթե հնարավոր լինի տեղափոխումն իրականացնել, կիրականացնենք: Բայց այս պահին հնարավոր չէ»։

Հարություն Հայրապետյանի խոսքով՝ ՀՀ 15 քաղաքացիները դեռևս գտնվում են ռուս-վրացական սահմանի չեզոք գոտում, խնդիրը դեռ լուծում չի ստացել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեսանյութ էր տարածվել, որում նշվում է, թե ռուս-վրացական սահմանին վրացի սահմանապահները հարձակվել են հայերի վրա: