Նախագահ Արմեն Սարգսյանը ցանկանում է երկիրը դարձնել արհեստական բանականության ոլորտում առաջատար. իտալական Rai-Radiotelevisione Italiana-ն ծավալուն հաղորդում է պատրաստել Հայաստանի մասին

Լուրեր

02.11.2024 | 20:53
Բացվեց «Լույսեր» բնակելի համալիրը՝ կանաչապատ բակերով և նորարար լուծումներով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2024 | 19:46
Ծանրորդ Ջուլիետա Ավանեսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
02.11.2024 | 19:41
Մարտունի քաղաքի մոտակա սարալանջին այրվել է մոտ 60 հա խոտածածկույթ
02.11.2024 | 19:00
Ժողովրդին տալիս են հաց և հանդես ու քանդում են Երևանը, ուղեղները թամաշաներից մթագնել է. Տեր-Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2024 | 18:52
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի Ախալքալաքի կայարանում հրդեհ է բռնկվել
02.11.2024 | 18:40
Հրդեհ Մեծ Մանթաշ գյուղի մոտ. այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ
02.11.2024 | 18:27
Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին Հայաստանում կմասնակցի համաժողովի
02.11.2024 | 17:34
ՀՀ առողջապահության և էկոնոմիկայի նախարարները քննարկել են Հայաստանում առողջապահական զբոսաշրջության զարգացման միտումները
02.11.2024 | 16:34
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
02.11.2024 | 15:55
Չինաստանում մեկնարկել է Խաչատրյանի անվան պատանեկան միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը
02.11.2024 | 15:41
ՃՏՊ Սիսիան-Աղիտու ավտոճանապարհին․ կան տուժածներ
02.11.2024 | 15:28
ԱԺ հանձնաժողովի անդամները մասնակցել են ԵՄ խորհրդարանների ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովին
02.11.2024 | 15:05
«Գոյ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը
02.11.2024 | 14:49
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Սերբիայի երկաթուղային կայարանում տեղի ունեցած ողբերգական փլուզման կապակցությամբ
02.11.2024 | 14:34
Իրանի գերագույն առաջնորդը սպառնացել է ԱՄՆ-ին և Իսրայելին կործանարար պատասխանով
Բոլորը

Իտալիայի հանրային հեռարձակող ընկերությունը՝ Rai-Radiotelevisione Italiana ծավալուն հաղորդում է պատրաստել Հայաստանի և երկրի տեխնոլոգիական զարգացման հեռանկարների մասին՝ նշելով, որ դեպի ծով ելք չունեցող Հայաստանը, որի սահմանների մեծ մասը փակ են, փորձում է զարգանալ թվային միջավայրում: «Մենք ուղևորվեցինք մի երկիր, որին Խորհրդային Միությունը վստահել էր տեղեկատվական ոլորտի հետազոտությունները: Հայաստանը նախագահ է ընտրել մի մարդու, որը գիտնական է, գործարար և ֆիզիկոս ու ցանկանում է երկրում թռիչքային փոփոխություններ կատարել արհեստական բանականության միջոցով: Նա մեզ ներկայացրեց քվանտային ժամանակաշրջանում քաղաքականության՝ quantum politics-ի իր տեսությունը»,– նշում է հաղորդման հեղինակ և հայտնի լրագրող Բարբարա Կարֆանիան:

Հայաստանում լրագրողը հանդիպել և զրուցել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք ընկերությունների ղեկավարների հետ, այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

«Ներկայումս մենք գտնվում ենք դասական աշխարհի և նոր քվանտային աշխարհի խաչմերուկում»,-ասում է նախագահ Սարգսյանը: Իսկ լրագրողը նշում է, որ նախագահ Սարգսյանի այս քաղաքական տեսլականը սկիզբ է առնում գիտությունից, ինչպես քվանտային տեսությունը, որը նախորդ դարում գլխիվայր շրջեց դասական ֆիզիկան և հասարակությունն՝ առաջացնելով այն փոփոխությունները, որոնց մենք ենթարկվում ենք տեխնոլոգիական առաջընթացի պատճառով: Լրագրողն ընդգծում է, որ Հայաստանն այն փոքր երկրներից է, որոնք մեծ դժվարությունների հետ են բախվում և փորձում են առաջ ցատկել՝ տեխնոլոգիաների ոլորտում մեծ ներդրումների շնորհիվ, ինչպես վարվել են, օրինակ, տեխնոլոգիապես ամենազարգացած երկրները՝ Կորեան, Իսրայելը և Սինգապուրը:

«Մենք ապրում ենք քվանտային կյանքում և, առաջին բանը, որ պետք է անենք, կրթական համակարգը փոխելն է: Հայաստանը կարող է աշխարհում առաջատար դառնալ ոչ թե ռազմական, քաղաքական կամ ֆիզիկական ուժի իմաստով, այլ՝ կարող է դառնալ զարգացման առաջատար՝ հանդիսանալով գլոբալ կարևորություն ունեցող տվյալների հաբ,-լրագրողին պատմում է նախագահ Սարգսյանը:– Շատ է խոսվում Իսրայելի հաջողության մասին, որը փոքր երկիր է, և Սինգապուրի մասին, որը oվկիանոսի մեջ գտնվող նավահանգիստ է՝ ապրանքների նշանակալի հոսք և կառույցներ ունեցող ապրանքափոխանակումների հանգույց: Նոր, ոչ նյութական աշխարհում մեկ այլ հնարավոր օվկիանոս կա՝ տեղեկատվական օվկիանոսը: Այս ժամանակաշրջանում հնարավոր է դառնալ նավահանգիստ, որտեղ տվյալներ են մշակվում և թողարկվում»:

Վերադառնալով քվանտային ֆիզիկայի և քաղաքականության համեմատությանը, հետաքրքիր և ուշագրավ համարելով այն, իտալացի լրագրողը ներկայացնում է նախագահ Սարգսյանի դիտարկումները: «Քվանտային աշխարհն այն աշխարհն է, որտեղ մենք համատարած օգտագործում ենք քվանտային մեխանիկայի և էլեկտրադինամիկայի արդյունքները: Դա այն աշխարհն է, որտեղ մարդկանց խմբերի միջև հարաբերությունները փոփոխվում են,-պարզաբանում է Արմեն Սարգսյանը:– Քաղաքական իրադարձությունները, զարգացումները, հեղափոխությունները կարող են տեղի ունենալ տարբեր ձևերով: Պետք է վերաիմաստավորել արժեքներն, ինստիտուտներն, ընթացակարգերը: Այն ազգերը, որոնք կմնան դասական աշխարհում, անհաղթահարելի հակասությունների կհանդիպեն, քանի որ հասարակությունը կփոխվի, անգամ եթե քաղաքականությունը մնա նույնը: Խոսքը ժողովրդավարական կամ ոչ ժողովրդավարական լինելու մասին չէ, այլ՝ պետք է պատասխանել հետևյալ հարցին՝ մտե՞լ ենք արդյոք քվանտային աշխարհ, թե ոչ»:

Զարգացնելով այն միտքը, որ Խորհրդային Միությունը հենց Հայաստանին էր վստահել համակարգչային և ծրագրային զարգացման բնագավառը, լրագրողն այցելել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք ընկերություններ՝ «Սինոփսիս Արմենիա», «Polixis»,«BetCostruct», «Chessify» ընկերություններ, հետաքրքրվել նրանց մշակումներով:

«Արհեստական բանականությունը չի փոխարինի մարդու աշխատանքին,-ասում է ընկերություններից մեկի տնօրենը, որտեղ համակարգչային ծրագրեր են մշակվում մասնավորապես շվեյցարական բանկերի համար:-Մարդը կկարողանա ավելի շատ կենտրոնանալ կարևոր աշխատանքի վրա, իսկ համակարգչային ծրագրերը նրա փոխարեն կիրականցնեն կրկնվող աշխատանքը, օրինակ՝ որոնումները: Այդպիսով մարդիկ կկարողանան իրենց ժամանակը տրամադրել տեղեկատվության վերլուծությանը»:

Անդրադառնալով արհեստական բանականությանը՝ նախագահ Սարգսյանն իր հերթին նշում է, որ արհեստական բանականության համակարգերը ահռելի քանակի տվյալներ մշակելու հնարավորություն կունենան. «Արմատապես կփոխվեն մեր կյանքի բոլոր կողմերն, այնպես, որ պատկերացնել անգամ չենք կարող: Անհրաժեշտ է գտնել այդ տվյալները մշակելու լավագույն եղանակը»: Լրագրողը նշում է, որ նախագահ Արմեն Սարգսյանը, ով մի ամբողջ կյանք անցկացրել է Քեմբրիջի համալսարանի և գործարար աշխարհի միջև, ցանկանում է իր երկիրն ուղորդել դեպի նոր թվային ժամանակաշրջան՝ դարձնելով այն արհեստական բանականության ոլորտում առաջատար:

Խոսելով Հայաստանում գործող մեկ այլ ընկերության մասին՝ լրագրողը նշում է, որ hardware արտադրող ամերիկյան այս ընկերությունը հիպերբոլիկ գումարներ է ներդնում կրթության մեջ, բուհերում սովորող ուսանողների համար դասընթացներ է իրականացնում ընկերության մասնաշենքում: Անցյալ տարի այդ դասընթացներին մասնակցած ուսանողներն աշխատանքի են ընդունվել այդ ընկերությունում:

Լրագրողը պատմում է նաև «Թումո» կենտրոնների մասին՝ նշելով, որ երեխաներն այստեղ հնարավորություն ունեն անվճար սովորելու, թե ինչպես կարելի է տվյալները և արհեստական բանականությունն օգտագործել նպատակին հասնելու համար: «Խոսքը կոդավորման մասին չէ, որն այստեղ համարվում է այբուբեն, որին բոլորը ծանոթ են, այլ՝ լավագույն ստարտափերն ու հավելվածները ստեղծելու, երաժշտություն, կինո սովորելու մասին: «Թումոյի» այս նորարարական մոտեցումը եզակի է և անգամ արտահանվել է»,-պատմում է լրագրողը:

Հաղորդումն անդրադառնում է նաև տեխնոլոգիաների և արհեստական բանականության զարգացմանն ուղղված՝ նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնությանը և մեջբերում նախագահ Սարգսյանի խոսքերը: «Մենք ստեղծում ենք արհեստական բանականության վերաբերյալ հետազոտությունների և զարգացման քաղաք, որտեղ կընդունենք խոշոր ընկերությունների Իտալիայի, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից: Նախ, ստեղծվելու է այդ ձեռնարկությունների հետ համագործակցության հարթակ: Ապա նախատեսում ենք այդտեղ ունենալ լավագույն ուսանողներին, նոր սերունդների համար ստեղծելով «Թումոյի» նման նոր կրթական մեթոդներ,- ասում է նախագահ Սարգսյանը: Երազում եմ տեխնոլոգիաների և արհեստական բանականության վրա հիմնված զվարճանքների կենտրոն ստեղծել, արհեստական բանականության «Դիսնեյ լենդ», որպես վաղվա թանգարան, ուր երեխաները կկարողանան ծանոթանալ գիտության հետ, ճանապարհորդել ապագայի մեջ»: