Instagram-ը փակել է Ռամզան Կադիրովի էջը. Facebook-ում նշել են պատճառը

Լուրեր

02.04.2026 | 21:42
Մակրոնը արձագանքել է Թրամփի կողմից Բրիջիթ Մակրոնին ուղղված վիրավորանքներին
02.04.2026 | 21:28
«Անկախ դիտորդ»-ի ուսումնասիրությունը․ Հանրայինի Առաջինի լրատվականի YouTube-ում գերակշռում է ՔՊ-ին առնչվող քարոզչությունը
02.04.2026 | 21:16
«Գազպրոմը» հայտարարել է, թե Ռուսաստանում «Թուրքական հոսք» գազատարի վրա ԱԹՍ-ի հարձակումը հետ է մղվել
02.04.2026 | 21:03
Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան»` կիսաեզրափակիչի վերջին մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 21:00
ՌԴ-ն խաղադրույք չի անում որևէ ուժի վրա․ Պուտինի ուղերձն է՝ ով ՀՀ-ում իշխանության գա, աշխատելու են նրա հետ․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:45
Արցախցիները «փախե՞լ են» պատերազմից ու հայրենիքից․ Փաշինյանի խոսույթն ու հակադարձումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:39
Ժպիտների հետևում՝ կոշտ պահանջներ․ Պուտին-Փաշինյան հանդիպման ետնաբեմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:34
Հրդեհ Արին Բերդի փողոցում. «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ
02.04.2026 | 20:22
Ամերիաբանկը IFC-ի կողմից ճանաչվել է GTFP լավագույն թողարկող բանկը Կովկասյան տարածաշրջանում
02.04.2026 | 20:11
Արտոնյալ ուսանողը. ինչու է ռեկտորն ամեն անգամ դիմավորում Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:00
Պուտինն իր հայտարարությամբ Փաշինյանին աջակցեց՝ հարվածի տակ դրեց այդ ընդդիմադիր ուժերին․ Ավետիք Քերոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 19:46
Մոլդովայի խորհրդարանը հաստատել է ԱՊՀ-ից դուրս գալու օրենքները
02.04.2026 | 19:33
Ազնվացեղ եղջերուների վարքագիծը կարող է լինել անկանխատեսելի. ՇՄՆ-ն` բնակավայրերի մոտ հասած կենդանիներից հեռավորություն պահելու մասին
02.04.2026 | 19:22
Փաշինյանը ներկա է եղել միջնադարյան գլուխգործոցի՝ հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի ցուցադրությանը
02.04.2026 | 19:15
Վիրավորված եմ Պուտինի ասածից․ գիտի՝ ՌԴ անձնագիր ունեցողը չի կարող մասնակցել ՀՀ ընտրությանը, կայսերական մտածելակերպով է առաջնորդվում․ Նարեկ Ղահրամանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Instagram-ն արգելափակել է սոցցանցում Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի էջը: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նրա անձնական էջն արգելափակելուց զատ՝ սոցցանցը փակել է միանգամից մի քանի էջերի հասանելիությունը, որտեղ Կադիրովի անունից հրապաւակումներ են եղել:

Միաժամանակ, արգելափակվել են Պետդումայի պատգամավոր Ադամ Դելիմխանովի, Չեչնիայի խորհրդարանի խոսնակ Մագոմեդ Դաուդովի և Չեչնիայի փոխվարչապետ Աբուզայդ Վիսմուրադովի ինստագրամյան էջերը: Այս պաշտոնյաները Ռամզան Կադիրովի մերձավոր շրջապատից են:

Facebook-ի ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ սոցցանցում Չեչնիայի ղեկավարի էջը փակվել է նրա դեմ սահմանված պատժամիջոցների պատճառով:

«Լինելով ամերիկյան ընկերություն՝ մենք գործում ենք ԱՄՆ պատժամիջոցային օրենսդրության շրջանակում և մշտապես միջոցներ ենք ձեռնարկում՝ մեր իրավական պարտավորությունները կատարելու համար»,- ասել է գործակալության զրուցակիցը