«Դիլիջան Ազգային Պարկ»-ում  ծառահատումների գործով երկու անձ կալանավորվել է

Լուրեր

12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Գլխավոր դատախազության փոխանցմամբ,  մայիսի 11-ին  Տավուշի մարզի դատախազության կողմից «Դիլիջան Ազգային Պարկ»-ում ապօրինի ծառահատում թույլ տալու համար կաշառք ստանալու փաստով  ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ հատուկ ջոկատի տեսուչը  ձերբակալվել էր: Տեսուչին առաջադրվել է մեղադրանք, որից հետո վերջինս կալանավորվել է:

Նույն քրեական գործով ձեռնարկված միջոցներով տվյալներ են ստացվել, որ  «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության «Հաղարծին»  մասնաճյուղի ավագ անտառապահ Կ.Պ-ն, նույն կազմակերպության պաշտոնատար անձի՝ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ հատուկ ջոկատի տեսուչ Ա. Ս-ի  հետ նախնական համաձայնությամբ 2017թ. մարտ ամսվա ընթացքում Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Ս.Թ-ից ստացել է 140.000 ՀՀ դրամ կաշառք՝ վերջինիս օգտին ակնհայտ ապօրինի գործողության ՝«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին»  տեղամասի 6-րդ պահաբաժնից ապօրինի հատված ծառերը և փայտանյութն ապօրինաբար անտառից դուրս բերումը և Ս.Թ-ի կողմից սեփական հայեցողությամբ տնօրինումը թույլ տալու համար:

Ավագ անտառապահ Կ.Պ-ին ևս մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ խմբով կաշառք ստանալու համար  և վերջինս կալանավորվել է: