Ակտիվ ատելության խոսք քարոզողները ֆինանսավորվում են որոշակի աղբյուրներից․ անտեսվում է դա բացահայտելու հարցը․ Լուսինե Խառատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հեղափոխությունը իրավապահ մարմիններին չի հասել, խիստ կասկածում եմ, որ իրավապահ մարմինները հետևողականորեն քննում են բոլոր խնդիրները։ Այս մասին այսօր «Անհանդուրժողականության մթնոլորտ. երբ թիրախավորվում են արդեն ընտանիքները» թեմայով քննարկման ժամանակ ասաց հետազոտող Լուսինե Խառատյանը։

«Հրապարակում ակտիվ ատելության խոսք քարոզողները միանշանակ ֆինանսավորվում են որոշակի աղբյուրներից։ Իրենց խոսույթում տիրապետող գծերից մեկը, հատկապես՝ քաղհասարակության, իրավապաշտպանների դեմ ուղղված, այդ մարդիկ ֆինանսավորվում են ինչ-որ աղբյուրներից և այդ աղբյուրներից ստացված ֆինանսներով քանդում, կազմալուծում են պետությունը։ Երբևէ արվե՞լ է քննություն՝ հասկանալու համար, թե ինչ աղբյուրներից են ֆինանսավորվում ատելության քարոզ տարածող այդ խմբերը, այն դեպքում, երբ իրենց կողմից թիրախավորվող անձանց և խմբերի ֆինանսավորումը ամբողջովին բաց և թափանցիկ, հասանելի է։ Իսկ մյուս խմբերը, որոնք ատելություն ու ագրեսիա են տարածում, իրենց ֆինանսական աղբյուրները ոչ մի տեղ չեն երևում։ Ես կարծում եմ, որ հետևողականորեն անտեսվում է այդ ֆինանսական աղբյուրների բացահայտումը, կապերը բացահայտելու և հանրայնացնելու հարցը»,- նշեց Խառատյանը։

Նա նշեց՝ բոլորովին պատահական չէ, որ երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրեց ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ օրինագիծը, սկսվեց գրոհը հենց նախագահի դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում։