Սասուն Միքայելյանը Ռոբերտ Քոչարյանի հետ ճանապարհ է անցել. Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
Բոլորը

Իշխող ուժը՝ նույն Սասուն Միքայելյանի հետ մեկտեղ, մեզ ասում է՝ նախկինների համատեքստի մեջ եք: Այն դեպքում, որ նրանցից շատերը նախկինների հետ այնքան ճանապարհ ունեն անցած, որ իմ կյանքը չի հերիքի, որ ես այդքան ճանապարհ անցկացնեմ: Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ասածս հետևյալն է, որ այդքան շահարկում են՝ նախկիններ, որևէ ապացուցողական բան չկա: Հաջորդ հանգամանքը. ինձ ասվել է՝ գլուխդ կցխեմ, ինձ ասվել է՝ վիզդ կկտրեմ, և դրանք ռեալ սպառնալիքներ են ու մեծ թափ են հավաքել: Ի պատասխան՝ ես ասում եմ, որ դա խորհրդարանական լեքսիկոն չէ»,- նշեց Մարուքյանը:

Հարցին՝ ի՞նչ նկատի ուներ, երբ ասում էր՝ Սասուն Միքայելյանը թող հիմնավորի, թե 2003 թվականին Քոչարյանի ընտրությունների ժամանակ ինչ է արել, Մարուքյանը պատասխանեց. «Իրենք իրար հետ ճանապարհ են անցել, թող իրենք բացատրություն տան: Հրազդան քաղաքում գործող քաղաքապետ է եղել, չէ՞: Այդ ընտրությունները ո՞նց են անցել, ընդդիմությունը ճանաչել է որպես կեղծված: Դե՝ թող ասեն»:

Մանրամասները՝ տեսանյութում: