Պարոն վարչապետ, բա դատապարտեցի՞ք մեջքից խփողներին. Մարուքյանը՝ ծեծկռտուքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Վարչապետն իր ելույթով լեգիտիմացրեց խորհրդարանում տեղի ունեցած բռնությունը և սկսեց մի արշավ, որը միտված է բռնության զոհին դարձնել բռնություն կատարող կամ հիմնական մեղավոր: Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով իր և «Իմ քայլից» Սասուն Միքայելյանի մասնակցությամբ միջադեպին:

«Այդ արշավն այսօր էլ չի կանգնել և մեծ թափ է հավաքում: Դրա մեջ կա մի խորքային հանգամանք, որը կրկին քաղաքական է. խորհրդարանում հնչած այլընտրանքային, ընդդիմադիր, քննադատական սուր խոսքը որակել որպես սադրանք և ասել, որ եթե դա սադրանք է, կարելի է բռնություն կիրառել: Եվ երրորդ, որ այդ բռնությունն արդարացված է»,- հավելեց Մարուքյանը:

Նրա խոսքով՝ դա ալիքաձև ազդելու է Հայաստանում ընթացող բոլոր պրոցեսների վրա, մարդկանց խոսքի ազատության՝ ընդդիմադիր, այլընտրանքային խոսքի, և այդ առումով սա մի մեծ պրոցեսի սկիզբ է:

«Բայց դրանով իշխանությունը նաև դրեց իր վերջի սկիզբը, որովհետև այն իշխանությունը, որն արդարացնում է բռնությունը ազատ խոսքի դեմ, այն էլ՝ խորհրդարանում, այդ իշխանությունը չի կարող լավ ապագա ունենալ»,- հայտարարեց ԼՀԿ ղեկավարը:

Մարուքյանն ասաց՝ իրենք էլ տարբեր դեպքերում թույլ են տվել վրիպակներ, ինչի համար ցավում են, բայց այս հարցը քաղաքական է և պետք է քննարկվի՝ քաղաքական և իրավական հետևանքներով:

«Հետո գալու ենք հաջորդ հարցերին. բա, պարո՛ն վարչապետ, որ ելույթ էիք ունենում, դատապարտեցի՞ք մեջքից խփողներին: Ո՛չ: Դատապարտեցի՞ք մեր վրա հարձակվողին: Ո՛չ»,- ասաց Մարուքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: