Բրազիլիան վարակվածների թվով շրջանցել է Գերմանիային՝ դառնալով յոթերորդը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Լուրեր

19.09.2026 | 17:23
Կարեն Անդրեասյանը սեպտեմբերի 25-ից հոկտեմբերի 3-ը կլինի ԱՄՆ-ում
19.09.2026 | 17:03
Ռուբեն Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել
19.09.2026 | 16:48
Փաշինյանն այսօր հասցրել է համացանցում ցուցադրել հեծանիվ վարելը, սուրճ խմելը, բայց չի անդրադարձել սեպտեմբերի 19-ին
19.09.2026 | 16:22
Երևանում կանցկացվի բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողով
19.09.2026 | 16:03
Երթ դեպի Եռաբլուր. հարգանքի տուրք է մատուցվել սեպտեմբերի 19-ի զոհերի հիշատակին
19.09.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա
19.09.2026 | 15:48
Ուկրաինան ԱՄՆ-ից 2.68 մլրդ դոլարի սպառազինություն և ՀՕՊ համակարգերի արդիականացման ծառայություններ կստանա․ Պետդեպը հավանություն է տվել
19.09.2026 | 15:36
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է Զանգեզուրի և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատներ
19.09.2026 | 15:06
Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է
19.09.2026 | 14:44
Բայանդուրում բազմաֆունկցիոնալ մարզադաշտ է կառուցվում 
19.09.2026 | 14:29
Սեպտեմբերի 21-ին Երևանում կփոխվեն 8 ավտոբուսային երթուղիների շարժման ուղիները
19.09.2026 | 14:07
Թրամփը ստորագրել է Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» օրենքը
19.09.2026 | 13:46
ԱՄՆ-ը կշարունակի աջակցել ՀՀ բանակի կերպափոխմանը․ Հայաստան-ԱՄՆ պաշտպանական խորհրդակցություններ են կայացել
19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
Բոլորը

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 342 հազարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 292 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 602 հազար 712 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 408 հազար 636 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 83 հազար 425 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 269 հազար 520 է: Մահացության ցուցանիշը կազմում է 26 հազար 920:

Վարակվածների թվով հաջորդում է Ռուսաստանը՝ 232 հազար 243 ընդհանուր թվով: Վարակի հետևանքով մահացել է 2 հազար 116 մարդ: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 226 հազար 463 է, մահացածներինը՝ 32 հազար 692: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը, ԱՄՆ-ից հետո:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Իտալիան, որտեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 221 հազար 216 է: Վարակից մահացել է 30 հազար 911 մարդ։  Ֆրանսիայում գրանցվել է 178 հազար 225 հաստատված դեպք, մահացել է 26 հազար 991 մարդ: Վարակվածների թվով հաջորդ տեղում է հայտնվել Բրազիլիան, որը շրջանցեց Գերմանիային: Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը 178 հազար 214 է, մահացածներինը՝ 12 հազար 461:

Գերմանիայում 173 հազար 171 հաստատված դեպք կա, մահացածների ընդհանուր թիվը 7 հազար 738 է: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 141 հազար 475-ի, մահացածներինը՝ 3 հազար 894-ի:

Իրանում վարակվածների թիվը հասել է 110 հազար 767 է: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 հազար 733 մարդ: Վարակվածության ընդհանուր ցուցանիշով վարակի ծագման երկիր Չինաստանն առանձնանում է 82 հազար 926 ընդհանուր, 7 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 633 մարդ։ Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահ չի գրանցվել:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 642-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 11 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 25 հազար 149 մահերինը՝ 14-ը: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 19 հազար 661 է, մահացածներինը՝ 203:

Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 10 հազար 277-ի, մահացածներինը՝ 75-ի: Եգիպտոսում 10 հազար 093 հաստատված դեպք կա, մահացել է 544 մարդ: Իրաքում գրանցվել է 2 հազար 913 վարակվածության, 112 մահվան դեպքով: Լիբանանում կա 870 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 47-ի: Մահացել է 3 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը: