Մարալիկի հիվանդանոցի բուժաշխատողները բողոքում են․ պահանջում են ինքնամեկուսացման օրերի համար աշխատավարձի ամբողջական վճարում

Լուրեր

27.08.2026 | 20:46
«Խլուրդների» որս՝ իրավապահ համակարգում․ Քոչարյանի որդին հերքում է արտահոսքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 20:33
ՄԿՈՒ ոլորտում նախատեսվում են մի շարք իրավական փոփոխություններ
27.08.2026 | 20:18
Սպիտակ տունն Ադրբեջանը ներառել է չինական ապրանքների՝ մաքսատուրքերից խուսափելու համար օգտագործվող ռիսկային տարանցիկ հանգույցների շարքում
27.08.2026 | 20:02
ԱԺ-ն հաստատեց Կառավարության ծրագրի փոփոխությունների վերաբերյալ օրենքների նախագծերի փաթեթը
27.08.2026 | 19:44
COP17-ի ընթացքում Երևանի քոլեջները երկու շաբաթ առկա դասեր չեն անցկացնի
27.08.2026 | 19:30
Արտահանման աճ որոշ ուղղություններով, խորացող բացասական հաշվեկշիռ․ ինչ է կատարվում Հայաստանի արտաքին առևտրում
27.08.2026 | 19:13
ԵՄ-ում առաջարկում են նոր տարբերակներ գտնել՝ Ռուսաստանի 200 մլրդ եվրոյի սառեցված ակտիվներն Ուկրաինային տրամադրելու համար
27.08.2026 | 18:58
«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը
27.08.2026 | 18:46
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմն «Ունիվերսիտատեա Կրայովայի» դեմ խաղում
27.08.2026 | 18:38
Լիլիթ Մակունցն ու ՄԱԿ-ի մշտական համակարգողը քննարկել են տեղահանվածների ինտեգրումն ու COP17-ի կազմակերպումը
27.08.2026 | 18:25
ԿԸՀ-ն բաշխել է սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրությունների հանձնաժողովների նախագահի և քարտուղարի պաշտոնները
27.08.2026 | 18:14
Ծանրամարտի պատանեկան ԵԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչը փոքր բրոնզե մեդալ նվաճեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 18:10
Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցից ՔԿՀ է տեղափոխվել // Իրինա Յոլյանը չընտրվեց ԱԺ հանձնաժողովի նախագահ․ ԼՈՒՐԵՐ
27.08.2026 | 18:03
Հաագայում մահացել է ցեղասպանության համար դատապարտված բոսնիացի սերբ գեներալ Ռատկո Մլադիչը
27.08.2026 | 17:55
38 օր հացադուլի մեջ. «Ոտքերն «ատկազ» են արել, ճնշումն իջել՝ 70/50, արագ հասցրել են հիվանդանոց»
Բոլորը

Այսօր Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցները, որոնք ինքնամեկուսացումից նոր են դուրս եկել,  բողոքի ակցիա էին կազմակերպել ու պահանջում էին իրենց աշխատավարձերը վճարել ամբողջությամբ։

«Մեզ թույլ չէին տալիս աշխատենք, ինքնամեկուսացել էինք, հետո անցանք աշխատանքի ու հիմա մեզ ասում են, որ պետք է անաշխատունակության թերթիկով վճարվենք, ինչը ենթադրում է աշխատավարձի ոչ ամբողջական վճարում»,- ասում էին բողոքող  աշխատակիցները։

Պարզաբանումների համար դիմեցինք Շիրակի մարզպետարան։ Առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ապրիլի 17-ից Մարալիկի առողջության կենտրոնը չի գործում՝ հաշվի է առնվել այն համգամանքը, որ մեծ թվով վարակվածներ են եղել հենց աշխատակիցների մեջ՝ 25 հոգի։ Եվ ըստ այդմ՝ կատարվել են համապատասխան աշխատանքներ։

«Ամբողջ բուժանձնակազմը, վարակվածները եղել են բուժման ինֆեկցիոն հիվանդանոցում, կոնտակտավորները կարանտինային հսկողության «Գյումրի» հոթելում, իսկ  երկրորդային կոնտակտավորները եղել են տնային ինքնամեկուսացման մեջ»,- ասաց Լեյի Ասլանյանը։

Անդրադառնալով աշխատավարձերի վճարմանը՝ մեր զրուցակիցը նշեց, որ  կամայական որոշում չկա, ամեն ինչ կարգավորում է իրավական ակտերով։

«Մենք ունենք կառավարության որոշում, որով սահմանվում է, թե ինչպես պետք է վճարվեն այդ մարդիկ կարանտինային, ինչպես նաև ինքնամեկուսացման օրերի համար։ Այդ 14 օրերի համար նրանց պետք է տրամադրվի անաշխատունակության թերթիկ, և նրանք պետք է վճարվեն համաձայն կառավարության 2011թ-ի 1024 N որոշման , որով սահմանվում է, որ վճարվելու են աշխատավարձի 80 տոկոսի չափով»,- ասաց Լեյլի Ասլանյանը։

Նա նաև նշեց, որ փուլ առ փուլ վերականգնվում է Մարալիկի առողջության կենտրոնի բնականոն գործունեությունը։

«Մայիսի 10-ից շտապօգնությունն է սկսել  աշխատել, երկուշաբթի օրվանից սկսել են նաև ընտանեկան բժիշկները, ադմինիստրացիան և մյուս աշխատակիցները աշխատել։ Փուլ առ փուլ վերադառնում են աշխատանքի։ Մինչև մյուս աշխատակիցները, ովքեր որ բուժվում են, կկազդուրվեն և շարք կվերադառնան, նրանք էլ կշարունակեն աշխատել, կփորձենք ամբողջ ծավալով վերականգնել առողջության կենտրոնի աշխատանքը»,- ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատարը։