Աղստև գետն ընկած ավտոմեքենան հայտնաբերվել է՝ վարորդի դին ներսում

Լուրեր

06.07.2026 | 14:49
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
06.07.2026 | 14:37
Զելենսկին արձագանքել է Կիևին ռուսական զանգվածային հարվածին․ Ուկրաինան ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ է խնդրել
06.07.2026 | 14:26
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
06.07.2026 | 14:18
Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին
06.07.2026 | 14:05
Դատախազությունը պահանջում է դադարեցնել Սևանի ափի 3100 քմ հողամասի վարձակալության պայմանագիրը
06.07.2026 | 13:53
ՌԴ-ից այսօր Ադրբեջանի տարածքով պրոպան գազ կուղարկվի Հայաստան
06.07.2026 | 13:48
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
06.07.2026 | 13:33
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
06.07.2026 | 13:23
Ռուսաստանից հաքերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների օգտահաշիվները
06.07.2026 | 13:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 6-ի դրությամբ
06.07.2026 | 12:52
70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ` Գագիկ Ծառուկյանին առնչվող գործի մասին
06.07.2026 | 12:51
Իսրայելը սպառնում է Իրանի առաջնորդներին՝ մինչ Թեհրանում շարունակվում է Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը
06.07.2026 | 12:37
Թրամփն Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում պատրաստվում է հանդիպել Զելենսկիին, ապա զրուցել Պուտինի հետ
06.07.2026 | 12:24
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
06.07.2026 | 11:39
Վարորդական իրավունքի վերականգնման դիմումներ և վկայականների տրամադրման կարգում փոփոխություններ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Փրկարարները հայտնաբերել են մայիսի 9-ին Աղստև գետն ընկած ավտոմեքենան, որի մեջ եղել է վարորդի դին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Մայիսի 11-ին, ժամը 06:10-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի և Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատներից, Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի և Սարիգյուղի հենակետերից և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ՝ ընդհանուր թվով 34 փրկարար ծառայող։

Աշխատանքներին ներգրավվել է Դիլիջանի քաղաքապետարանի երկու ծանր տեխնիկա, մեկ վերամբարձ կռունկ, ինչպես նաև՝ փրկարարների և ջրափրկարարների կողմից որոնողական աշխատանքների ընթացքում կիրառվում են հատուկ միջոցներ և սարքավորումներ:

Ըստ հիդրոօդերևութաբանական ծառայության տվյալների՝ Իջևանի հատվածում գետի հոսքի արագությունը կազմում է 149 խմ/վրկ, Դիլիջանի հատվածում՝ 27,3 խմ/վրկ, իսկ ջրի մակարդակը Իջևանի հատվածում բարձրացել է 1,6 մետր, Դիլիջանի հատվածում՝ 1,28 մ, Խաշթառակ գյուղի մոտակայքում գետը դուրս է եկել ափերից, ինչը կարող է հանգեցնել նաև գետում առկա քարերի տեղաշարժի:

Մոտ 40 կիլոմետր երկարությամբ շարունակվում են գետում որոնողական աշխատանքները. ԱԻ նախարարի հրամանով ժամը 14:00-ից որոնողական աշխատանքներին ներգրավվել են ևս 22 փրկարար ծառայող:

Որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև Գանձաքար գյուղի 10 բնակիչ:

Ժամը 16։40-ին ավտոմեքենան հայտնաբերվել է։

Փրկարարները և ջրափրկարարները վերամբարձ կռունկով ավտոմեքենան դուրս են բերել գետից և, մասնատելով ավտոմեքենան, վարորդի դին դուրս բերել և հանձնել շտապօգնության աշխատակիցներին։

Հիշեցնենք, որ մայիսի 9-ին, ժամը 22։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղարծին բնակավայրում ավտոմեքենա է ընկել Աղստև գետը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է եղել հատուկ տեխնիկա:

Օգնության են մեկնել ԱԻՆ ՓԾ  մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Ժիրայր Ա.-ն (ծնված 1979թ.) «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Իջևան ավտոճանապարհի Հաղարծին գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Աղստև գետը:

Գետի վարարման պատճառով փրկարարներին չի հաջողվել ավտոմեքենան դուրս բերել գետից․ աշխատանքները դադարեցվել են:

Մայիսի 10-ին, ժամը 06:10-ին աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները՝ ոստիկանների և տեղի բնակիչների հետ մոտ 20 կիլոմետր երկարությամբ գետում կատարել են որոնողական աշխատանքներ, սակայն ժամը 21:42-ին աշխատանքները դադարեցվել են անարդյունք. ավտոմեքենան չի հայտնաբերվել (ենթադրվում է, որ գետը քշել-տարել է)»,- ասվում է հաղորդագրության մեջ: