Կարեն Կարապետյանը՝ ապրիլյան պատերազմում անորակ դիզվառելիքի վերաբերյալ հայտարարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
11.05.2020 | 15:10ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում էր: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց՝ պատասխանել է բոլոր հարցերին, որոնք հանձնաժողովն ուղղել է իրեն:
«Քանի որ հանձնաժողովի նիստը փակ է և պարունակում է պետական գաղտնիք, այդ պատճառով ավելին ասել չեմ կարող»,- հավելեց նա:
Հարցին՝ պնդե՞լ է անորակ դիզվառելիքի վերաբերյալ ավելի վաղ իր արած հայտարարությունը, Կարապետյանն արձագանքեց. «Ես այդ հարցին պատասխանել եմ»:
Մանրամասները՝ տեսանյութում: