Երևան-Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը բացվել է. մեղավորները կպատժվեն. Հայկ Չոբանյան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

13.11.2026 | 17:39
Փաշինյանը կարճատև այցով վերադառնում է Երևան
13.11.2026 | 17:31
Կալլասը կոչ է արել Ուկրաինայի շուրջ բանակցություններում «Ռուսաստանի ծուղակները չընկնել»
13.11.2026 | 17:20
Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
13.11.2026 | 17:18
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 11 կմ հատվածում միջին նորոգում է իրականացվում
13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
Բոլորը

Այսօր մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան-Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհը՝ այդ կերպ ուշադրություն հրավիրելով «Կոկ Սիստեմս» ընկերության հետ ունեցած վեճի վրա։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։

Ըստ մարզպետի՝ ճանապարհն ընդամենը մի քանի րոպեով է փակվել և մեղավորները սահմանված կարգով կպատժվեն։

Հարցին՝ ի՞նչն է եղել քաղաքացիների բողոքի պատճառը, մարզպետը նշեց. «Գետը մեր մոտ հիմա աննախադեպ վարարած է, վերջին անգամ 98 թվին է այսպես վարարում եղել։ Բողոքը նրան է վերաբերում, որ գետի հունի բարձրացումը, «Գետափ» հանգստյան գոտու տարածքի հեղեղումը կապում են «Կոկ Սիստեմս» կազմակերպության կողմից քաղաքաշինական նորմերի խախտման հետ։ Այնտեղ կա երկու գործարարների միջև խնդիր՝ տարածքի քաղաքաշինական թույլտվությունների հետ կապված։ Բողոքի հետ կապված անցած տարի հենց մենք ենք հետաքննություն սկսել, կազմվել է գործ, փոխանցվել է դատախազություն և հիմա դատախազությունը սահմանված կարգով զբաղվում է այդ հարցով։ Այսինքն՝ հնչող բողոքները մեզ համար անհասկանալի են։ Իրենք դրանով արտահայտում են իրենց բողոքը մուս կազմակերպության քաղաքաշինական նորմերի խախտման դեմ և ասում են՝ խնդրում ենք ուշադրություն դարձրեք դրան։ Մենք էլ ասում ենք՝ ոչ միայն ուշադրություն ենք դարձրել, այլև վարույթ ենք բացել և հիմա դատախազությունում է»:

Նշենք, որ «Կոկ Սիստեմ» ընկերությունը, որն Աղստև գետի վրա ՀԷԿ է շահագործում, պատկանում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ, ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանին։

Լուսանկարները՝ shamshyan.com-ի