ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Հաղթանակի օրվա 75-ամյակի կապակցությամբ ուղերձ է հղել

Լուրեր

04.08.2026 | 11:18
Ճի՞շտ է, որ ձեր ամուսինն իր Range Rover-ի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել. Գարիկ Սարգսյանը` Աննա Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:12
Երբ տարածքային պահանջները բացառվեն ՀՀ Սահմանադրությունից, Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում խնդիր չի տեսնի․ Հաջիև
04.08.2026 | 11:00
Քննվում է «Առինջ մոլ»-ի կողմից 492 մլն դրամից ավելի հարկ չվճարելու դեպքը․ ՔԿ
04.08.2026 | 10:53
Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել․ Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 10:45
Իսլամ Մախաչևն արձագանքել է կարիերան ավարտելու մասին լուրերին
04.08.2026 | 10:40
Ոստիկանների առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՆԳՆ-ն 7 հաղորդում է ներկայացրել
04.08.2026 | 10:31
Ավարտվել է Գող Բջե մականունով հայտնի Վարդան Հարությանին առնչվող գործի նախաքննությունը․ ՔԿ
04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
Բոլորը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ ուղերձ է հղել։ Այս մասին տեղեկանում ենք կազմակերպության պաշտոնական կայքից։

«Հիշատակի և հաշտեցման այս պահին մենք հարգանքի տուրք ենք մատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմում իրենց կյանքը կորցրած միլիոնավոր մարդկանց և հիշում նրանց զոհաբերությունները: Մենք երբեք չպետք է մոռանանք Հոլոքոստը և նացիստների կողմից կատարված մյուս ծանր ու սարսափելի ոճրագործությունները: 1945-ի մայիսին ֆաշիզմի և բռնակալության նկատմամբ տարած հաղթանակը նշանավորեց նոր դարաշրջանի սկիզբը: Միջազգային համերաշխության և մեր ընդհանուր մարդասիրության գնահատանքը ծնունդ տվեց ՄԱԿ-ին՝ պատերազմի աղետից հաջորդ սերունդներին փրկելու գերագույն առաքելությամբ: Մեր աշխարհը դեռ տառապում է հակամարտության ազդեցությունից: Նույնիսկ COVID-19-ի ներկայիս ճգնաժամի ընթացքում մենք տեսնում ենք նոր ջանքեր՝ ուղղված մարդկանց բաժանելուն և ատելություն տարածելուն: 75-ամյակը նշելով, եկեք հիշենք 1945-ի դասերը և միասին աշխատենք` վերջ տալու համավարակին և բոլորի համար ստեղծելու խաղաղ, անվտանգ և արժանապատիվ ապագա»,- իր ուղերձում նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Նելլի Մելքոնյան