Կորոնավիրուսն անկասկած սկսվել է Չինաստանի Ուհան քաղաքից, սակայն ինչպե՞ս. VOA

Լուրեր

04.08.2026 | 11:18
Ճի՞շտ է, որ ձեր ամուսինն իր Range Rover-ի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել. Գարիկ Սարգսյանը` Աննա Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:12
Երբ տարածքային պահանջները բացառվեն ՀՀ Սահմանադրությունից, Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում խնդիր չի տեսնի․ Հաջիև
04.08.2026 | 11:00
Քննվում է «Առինջ մոլ»-ի կողմից 492 մլն դրամից ավելի հարկ չվճարելու դեպքը․ ՔԿ
04.08.2026 | 10:53
Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել․ Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 10:45
Իսլամ Մախաչևն արձագանքել է կարիերան ավարտելու մասին լուրերին
04.08.2026 | 10:40
Ոստիկանների առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՆԳՆ-ն 7 հաղորդում է ներկայացրել
04.08.2026 | 10:31
Ավարտվել է Գող Բջե մականունով հայտնի Վարդան Հարությանին առնչվող գործի նախաքննությունը․ ՔԿ
04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
Բոլորը

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն չորեքշաբթի օրը հայտնվեց լրագրողների սուր հարցերի տարափի տակ, քանի որ վերջերս պտտվում են լուրեր այն մասին, որ վարակը սկսվել է Ուհանի մի լաբորատորիայից: Փոմփեոն, հարցերին պատասխանելիս, սահմանափակվում էր, ասելով, թե Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը պիտի ժամանակին աներ այն, ինչը պարտավոր էր անել Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ ստանձնած պարտավորությունների համաձայն. գրել է VOA-ն:

«Պետք է լինեին թափանցիկ, եւ պիտի անեին այն, ինչն աշխարհում արվում է նման համաճարակները կանխելու համար»,- ասել է նա:

Չինաստանի արտգործնախարարությունն իր հերթին դատապարտում է Փոմփեոյին իր այս մեկնաբանությունների համար, դրանք համարում ներքին քաղաքական պայքարի ձեւ: Ինչպես նախարարության խոսնակն է ասել, Փոմփեոն մեղադրում է Չինաստանին առանց փաստեր նշելու: «Դրա պատճառն այն է, որ նման փաստեր գոյություն չունեն»,- ասել է նա:

Փոմփեոն ասում է, թե Չինաստանը պիտի թույլ տա, որ իր գիտնականները հայտնեն իրենց կարծիքները: «Չինաստանը դեռեւս չի փոխանցում այն տեղեկությունները, որոնք հարկավոր են մեր ժողովուրդների ապահովության համար: Խոսքը վիրուսների մեկուսացման, կլինիկական նմուշների, ինչպես նաեւ կովիդ 19-ով դեռեւս դեկտեմբեր ամսին հիվանդացած մարդկանց վիճակի մասին է»,- ասել է Փոմփեոն:

Նրա խոսեքով, Չինաստանից թափանցիկություն պահանջելու կոչերն ունեն ոչ թե քաղաքական դրդապատճառներ, այլ` մարդկանց կյանքեր փրկելու նպատակ: