Հաղթանակի ու խաղաղության տոն. երբ պաշտոնյաները գզրոցներից հանում են իրենց պապերի նկարները

Լուրեր

17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
17.09.2026 | 20:21
Փաշինյանն ընդունել է Բրազիլի դեսպանին
17.09.2026 | 20:09
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:00
Սպառնալիք կա Ալիևի մտածողության մեջ․ ագրեսիայի շանս կստանա, եթե ՀՀ-ն ուշ է խոսում վտանգներից․ Մեսրոպ Առաքելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 19:46
Ռուսական ԱԹՍ-ն կրկին հարվածել է Ուկրաինայի արևմուտքին՝ Լեհաստանի սահմանի մոտ
17.09.2026 | 19:38
Մինսկի փողոցում սեպտեմբերի 18-ից կկազմակերպվեն հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառներ
Բոլորը

Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ քաղաքական գործիչները ֆեյսբուքում կիսվել են իրենց պապերի լուսանկարներով և ներկայացրել նրանց պատմությունը։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը պապի լուսանկարին կից գրել է․ «Պապիկս՝ ավագ Սուրեն Պապիկյանը, այսօր նշում է ծննդյան 95-րդ տարեդարձը և Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակը»։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Հաղթանակի օրվա առիթով ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմում է Հայրենական մեծ պատերազմին մասնակցածած պապի՝ Անուշավան Մարուքյանի մասին։

«Պապս կռվել է Թամանյան դիվիզիայում, 1945 թվականին վիրավորվել է, ապաքինվելուց հետո հայրենի Լոռու մարզ վերադարձել։ Հպարտ եմ, որ իմ պապը հաղթած պատերազմի մասնակից է։ Ցավում եմ, որ նրա հետ չեմ կարողացել շփվել, որովհետև երբ ես ծնվել եմ, ամիսներ անց մահացել է, բայց նրա հուշերը, պատմություններն ու անցած փառապանծ ուղին ինձ միշտ ոգևորել են։ Մեր բարեկամներից շատերն ինձ ասում են՝ պապիդ շատ նման ես»,- հրապարակված տեսանյութում նշում է Էդմոն Մարուքյանը։

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հրապարակել է պապի՝ Արտաշես Թորոսյանի նկարը և այն այսպես մակագրել․ «Հայրական պապս՝ հրետանային զորքերի կրտսեր լեյտենանտ Արտաշես Սարգսի Թորոսյանը, իր հերոսական ուղին անցկացրել է արևելյան ճակատում՝ Ճապոնիայի դեմ մղվող մարտերում։ Մինչև կյանքի ավարտը նա իր բոլոր թոռների, այդ թվում՝ ինձ հետ, ամեն տարի այցելում էր Հաղթանակի զբոսայգի և պատմում մարտի դաշտում սովետական զինվորների սխրանքների մասին։ Նրա վառ հիշատակը ապրում է մեր մեջ։ Շնորհավորում եմ բոլորիս հաղթանակի տոնը»։


Ֆեյսբուքում Հայրենական մեծ պատերազմի մասնակից պապի լուսանկարն է հրապարակել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Փաշինյան Նիկոլ Առաքելի, 1913-1943։ Ծառայել է 138-րդ հրաձգային դիվիզիայի 554-րդ հրաձգային գնդում։ Հավերժ փառք հայրենիքի համար ընկածներին»,- լուսանկարին կից գրել է վարչապետը։