Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվն անցել է 4 միլիոնը

Լուրեր

26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
26.09.2026 | 15:37
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-29-ին կնվազի 3-5 աստիճանով
Բոլորը

Աշխարհում նոր կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 4 միլիոնը: Ըստ worldometers.info կայքի՝ աշխարհում մինչ օրս կորոնավիրուսով վարակման 4.014.500 դեպք է գրանվել, որից ակտիվ դեպքերը 2.350.988-ն են:

Նշված թվից 48.699-ը ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում են: Մինչ օրս վարակից մահացել է 276.253 մարդ: Ապաքինվածների թիվը 1.387.259 է:

Կորոնավիրուսի դեպքերի թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը: Մինչ օրս այնտեղ 1.322.163 վարակակիր է հայտնաբերվել, որից 78.616 մարդ մահացել է: 2-րդ տեղում Իսպանիան է՝ 260.117 դեպքով, իսկ 3-րդ տեղում՝ Իտալիան, որտեղ մինչ օրս 217.185 դեպք է գրանցվել:

5-րդ տեղում 211.364 հաստատված դեպքով և Եվրոպայում կորոնավիրուսից ամենաշատ մահերն արձանագրած Միացյալ Թագավորությունն է: Նրան հաջորդում է հարևան Ռուսաստանը՝ վարակման 187.859 դեպքով: Վրաստանում մինչ օրս կորոնավիրուսի 623 դեպք է հայտնաբերվել, իսկ Ադրբեջանում՝ 2279:

Նելլի Մելքոնյան