Համացանցում ստորագրահավաք են սկսել ֆաշիզմի հերոսացման դեմ. անդրադարձ է արվում նաև Նժդեհին և Դրոյին

Լուրեր

06.07.2026 | 16:11
Հայաստանի վերամշակող արդյունաբերությունը վերջին 9 տարում կրկնապատկվել է․ Փաշինյանը՝ «Իննոպրոմ-2026»-ում
06.07.2026 | 16:03
Ադրբեջանում մարտական ​​ինքնաթիռների, այդ թվում՝ Պակիստանից գնված JF-17C-ի ուսումնական թռիչքներ են անցկացվել
06.07.2026 | 15:50
Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադը պատերազմից ի վեր առաջին անգամ հանրությանն է ներկայացել․ նա մասնակցելե է Ալի Խամենիի հրաժեշտի արարողությանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.07.2026 | 15:41
Մեծ Բրիտանիան ռուսական ինքնաթիռ է որսացել Արկտիկայում
06.07.2026 | 15:28
Պորտուգալիայում, Հունաստանում, Ֆրանսիայում և Իսպանիայում անտառային հրդեհներ են մոլեգնում
06.07.2026 | 15:11
Փաշինյանը Եկատերինբուրգում մասնակցում է «Իննոպրոմ-2026» արդյունաբերական ցուցահանդեսին
06.07.2026 | 14:58
Մալիում ապստամբները խոցել են ՌԴ ՊՆ-ի «Աֆրիկյան կորպուսի» ուղղաթիռը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.07.2026 | 14:49
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
06.07.2026 | 14:37
Զելենսկին արձագանքել է Կիևին ռուսական զանգվածային հարվածին․ Ուկրաինան ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ է խնդրել
06.07.2026 | 14:26
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
06.07.2026 | 14:18
Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին
06.07.2026 | 14:05
Դատախազությունը պահանջում է դադարեցնել Սևանի ափի 3100 քմ հողամասի վարձակալության պայմանագիրը
06.07.2026 | 13:53
ՌԴ-ից այսօր Ադրբեջանի տարածքով պրոպան գազ կուղարկվի Հայաստան
06.07.2026 | 13:48
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
06.07.2026 | 13:33
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Բոլորը

Վերջին օրերին համացանցում տարածում է գտնում Change.org կայքում սկսված՝ «Պետական մարկարդակի հասցնել աշխարհում ֆաշիզմի հերոսացման խնդիրը» անվանումով ստորագրահավաքը։  Հեղինակը ռուս Ալեքսեյ Կրիմովն է, իսկ նախաձեռնությունը հասցեագրված է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին և այլ պաշտոնյաների։

«Մենք Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրվա նախաշեմին ենք։ Բայց պետք է նշենք, որ մի շարք երկրներում շարունակվում է նացիստական հանցագործների ու ֆաշիզմի հանցակիցների հերոսացումը։ Տեղադրվում են հանցագործների հուշարձաններ, որոնք համագործակցել են նացիստների հետ։ Հատկապես մտահոգիչ է ֆաշիստների հանցակիցների հերոսացման քաղաքականությունը այն երկրներում, որոնց ազատագրման համար արյուն են թափել ԽՍՀՄ ժողովուրդները, և նրա իրավահաջորդ Ռուսաստանը»,- ասվում է նախաձեռնության տեքստում։

Դրանում անդրադարձ է արվում նաև Գարեգին Նժդեհին ու Դրաստամատ Կանայանին՝ Դրոյին: Ի դեպ, ստորագրահավաքն ակտիվորեն տարածվում է ադրբեջանական լրատվամիջոցներով, իսկ ստորագրողների շարքում մեծ թվով ադրբեջանցիներ կան։

«Հայաստանում ստեղծվել և ամրապնդվում է նացիստական հանցագործների՝ Դրոյի ու Գարեգին Նժդեհի պաշտամունք։  2016 թվականին երկրի ղեկավարության մասնակցությամբ Երևանի կենտրոնում բացվեց Նժդեհի արձանը, իսկ Դրոն վերահուղարկավորվեց Ապարանում՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների հուշարձանի մոտ։ Նացիստական հանցագործներ Դրոյի ու Նժդեհի պատվին թողարկվում են հուշադրամներ, նկարահանվում են ֆիլմեր, Երևանում նրանց պատվին անվանակոչվել են հրապարակ ու մետրոյի կայարան»,- ասվում է տարածված նյութում։

Միաժամանակ, նշվում է, թե մտահոգիչ է Հայաստանի իշխանությունների կողմից «նացիստական գաղափարախոսություն ունեցող «Սասնա Ծռեր» կուսակցության վերակենդանացումը»:

Ի դեպ՝ նախաձեռնության տեքստում ներկայացրած տվյալները մեծամասամբ հիմնված են ՌԴ ԱԳ նախարարության 2019 թվականի զեկույցի վրա: Նշվում է նաև, որ Հայաստանից զատ՝ ֆաշիզմի հանցագործներին սատարում են Լեհաստանը, Ուկրաինան, Բալթյան հանրապետությունները։

Էմմա Չոբանյան