Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի ԱԳ նախարար Չինգիզ Այդարբեկովի հետ

Լուրեր

06.07.2026 | 14:49
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
06.07.2026 | 14:37
Զելենսկին արձագանքել է Կիևին ռուսական զանգվածային հարվածին․ Ուկրաինան ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ է խնդրել
06.07.2026 | 14:26
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
06.07.2026 | 14:18
Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին
06.07.2026 | 14:05
Դատախազությունը պահանջում է դադարեցնել Սևանի ափի 3100 քմ հողամասի վարձակալության պայմանագիրը
06.07.2026 | 13:53
ՌԴ-ից այսօր Ադրբեջանի տարածքով պրոպան գազ կուղարկվի Հայաստան
06.07.2026 | 13:48
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
06.07.2026 | 13:33
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
06.07.2026 | 13:23
Ռուսաստանից հաքերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների օգտահաշիվները
06.07.2026 | 13:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 6-ի դրությամբ
06.07.2026 | 12:52
70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ` Գագիկ Ծառուկյանին առնչվող գործի մասին
06.07.2026 | 12:51
Իսրայելը սպառնում է Իրանի առաջնորդներին՝ մինչ Թեհրանում շարունակվում է Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը
06.07.2026 | 12:37
Թրամփն Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում պատրաստվում է հանդիպել Զելենսկիին, ապա զրուցել Պուտինի հետ
06.07.2026 | 12:24
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
06.07.2026 | 11:39
Վարորդական իրավունքի վերականգնման դիմումներ և վկայականների տրամադրման կարգում փոփոխություններ. ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ մայիսի 8-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ղրղզստանի ԱԳ նախարար Չինգիզ Այդարբեկովի հետ:

«Գործընկերները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով առաջացած մարտահրավերների և դրանց հասցեագրմանն ուղղված քայլերի շուրջ՝ այդ առումով ընդգծելով միջազգային համագործակցության առանցքային կարևորությունը:

Հայաստանի և Ղրղզստանի արտգործնախարարներն անդրադարձան երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակի: Երկուստեք վերահաստատվեց բոլոր հնարավոր ուղղություններով փոխգործակցության խորացման և տարբեր մակարդակներում հաստատված երկխոսության դինամիկայի պահպանման պատրաստակամությունը: Կարևորվեց իրավիճակի կայունացման պես երկկողմ ծրագրերի իրագործմանն ուղղված աշխատանքների վերսկսումը, այս առումով առանձնանշվեց համատեղ միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի գումարումը։

Նախարարները մտքեր փոխանակեցին բազմակողմ հարթակներում համագործակցության հարցերի և նախաձեռնությունների շուրջ: Այս համատեքստում  Զոհրաբ Մնացականյանը և Չինգիզ Այդարբեկովն ուրվագծեցին ԵԱՏՄ, ՀԱՊԿ ու ԱՊՀ շրջանակներում անդամ երկրների փոխգործակցության ամրապնդմանն ուղղված հետագա քայլերը:

Հայաստանի և Ղրղզստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի»,- ասված է հաղորդագրությունում: