Կորոնավիրուսից հետո որքանո՞վ կավելանա գործազուրկների թիվը Հայաստանում․ մասնագետները պաշտոնական թվի կրկնակին են կանխատեսում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
Բոլորը

Կորոնավիրուսի 3175 հաստատված դեպք ունեցող Հայաստանում 2020 թվականի ապրիլի 1-ին պաշտոնապես գրանցվել է 85․900 գործազուրկ և աշխատանք փնտրող։ 2020-ի հունվար-փետրվար ամիսների համեմատ՝ նրանց թիվն աճել է։

Այն, որ կորոնավիրուսը տնտեսական լուրջ հետևանքներ է խոստանում, գաղտնիք չէ։ Սակայն ինչպե՞ս այն կազդի հայաստանյան աշխատաշուկայի վրա։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում առաջիկայում կանխատեսում են գործազրկության մակարդակի 1․3%-անոց աճ։ Այսինքն՝ շուրջ 40 հազարով ավել գործազուրկ։ Հայաստանում գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը նախարարության ներկայացրած կանխատեսումների հետ համաձայն չէ։ Ըստ նրա՝ հետևանքներն ավելի ծանր կարող են լինել․ «Իմ ենթադրությամբ՝ 40 հազարից ավել է լինելու գործազուրկների թիվը։ Նույնիսկ, ես ենթադրում եմ՝ 80 հազար մարդու չափով գործազրկության ավելացում, որովհետև որոշ ճյուղեր ֆունդամենտալ ձևով տուժելու են»։ Կորոնավիրուսի սոցիալական հետևանքները մեղմող պետական հակաճգնաժամային միջոցառումներով՝ ապրիլի 30-ի դրությամբ 1 մլն 264 հազար քաղաքացի է աջակցություն ստացել։ Հատկացված ընդհանուր գումարը 14 միլիարդ 511 միլիոն դրամ է կազմել։

«Դա բավականին մեծ գումար է։ Ընդ որում՝ ծրագրերի բազմազանությամբ Հայաստանը բավականին հետաքրքիր երկիր է՝ ի տարբերություն հարևան երկրների կամ այլ երկրների, որոնցում ծրագրերի թվաքանակն ավելի քիչ է»,- ասում է Գագիկ Մակարյանը։

Նա, սակայն, նկատում է․ ստեղծված իրավիճակում միայն սոցիալական աջակցությունը բավարար չէ․ «Լավ է, որ քաղաքացուն այդ սոցիալական ծրագրերը տվեցին, բայց դրանք անընդհատ չեն կարող ամեն ամիս այդպես տալ։ Պետությունն այդքան գումար չունի, հետո՝ դա խնդիր չի լուծի։ Հարկավոր է գործատուներին օգնել, որպեսզի պահպանեն իրենց աշխատատեղերը»։

Գործատուների միության նախագահը ստեղծված ճգնաժամը հաղթահարելու մի քանի տարբերակ է առաջարկում։ «Ազգային ժողովն ու կառավարությունը պետք է միասին աշխատելով որոշ օրենքներ շատ արագ լավացնեն։ Լավագույն ձևը գործարար միջավայրի բարելավումն է։ Օրինակ՝ հարկային օրենսգիրքը, աշխանքային օրենքը վերանայել, լավացնելը»։

Իսկ ի՞նչ դրություն է արտերկրում։ Ո՞ր երկրներն են կորոնավիրուսի հետևանքով գործազրկության բարձր ցուցանիշի սպառնալիքի տակ հայտնվել։ Հարևան Ռուսաստանում Աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության տվյալներով՝ երկրում գրանցված գործազուրկների ընդհանուր թիվը հասել է 1 միլիոն 243 հազարի։ Միայն մարտ-ապրիլ ամիսներին գործազուրկների թիվն ավելացել է 735 հազարով։ Ռուսաստանի իշխանություններն արդեն շուրջ 1․8 միլիարդ ռուբլի են հատկացրել գործազրկության նպաստի համար։ Այսպիսով, այժմ այնտեղ 3․7 միլիոն ընդհանուր գործազուրկ կա, սակայն իշխանությունները չեն բացառում, որ մինչև տարեվերջ այդ թիվը 5-6 միլիոնի կհասնի։

Վրաստանում, որտեղ նույնպես այս ցուցանիշն աճել է, առաջիկայում կանխատեսում են մինչև 350 հազար գործազուրկ ունենալ։ Պետությունը 150 լարի կամ 47 դոլար է վճարելու կորոնավիրուսի պատճառով աշխատանքը կորցրած քաղաքացիներին։

Թուրքիայում գործազուրկների ակնկալվող թիվը 4․2 -6․5 միլիոնի է հասնում։

Իսպանիայում գործազրկությունը, կորոնավիրուսի պատճառով, ռեկորդային մակարդակի է հասել։ Վերջին տվյալներով՝ երկրում 5․2 միլիոն մարդ ամբողջությամբ կամ մասամբ կախված է գործազրկության նպաստից։ Տեղի աշխատանքի նախարարության տվյալներով՝ երկրում գործազրկության մակարդակն ապրիլին՝ մարտի համեմատ աճել է 7․97%-ով։

Ընդհանուր առմամբ՝ Եվրամիության անդամ երկրներում կորոնավիրուսի պատճառով միայն մարտին 14․1 միլիոն գործազուրկ է գրանցվել։ Կանադայում, կորոնավիրուսի պատճառով, գործազրկությունը երբևէ ամենաբարձր ցուցանիշն է գրանցել՝ հասնելով 13%-ի։

Գործազրկությունը երբևէ ամենաբարձր մակարդակին է հասել նաև նաև Իռլանդիայում՝ կազմելով 28․2%։

Իսկ ահա կորանավիրուսից ամենամեծաթիվ դեպքերը գրանցած ԱՄՆ-ում միայն նախորդ շաբաթ 3․2 միլիոն գործազուրկ է գրանցվել։ Այդպիսով, մարտի կեսից ի վեր՝ ԱՄՆ-ում աշխատանքից զրկվել է 33 միլիոն մարդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան