Զելենսկին Վրաստանի դեսպանին հետ կանչելու՝ Թբիլիսիի որոշումը «սխալ» է որակել

Լուրեր

27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով Միխայիլ Սաակաշվիլիին Ուկրաինայում պաշտոն տալու կապակցությամբ Կիևում Վրաստանի դեսպանին հետ կանչելու մասին Թբիլիսիի որոշումը՝ ասել է, որ այն վրացական կողմի «սխալն» է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք Վրաստանի, վրաց ժողովրդի հետ հրաշալի հարաբերություններ ունենք: Անկախ ամեն ինչից՝ մենք ոչ մի խորհրդակցության համար հետ չենք կանչի Ուկրաինայի դեսպանին: Կարծում եմ՝ դա վրացական կողմի սխալն է: Ինձ թվում է, որ խորհրդակցություններից հետո բոլոր կողմերը կհասկանան, որ յուրաքանչյուր երկրի կադրային քաղաքականությունը վերաբերում է այն երկրին ու այն քաղաքացիներին, որոնք ապրում են այդ երկրում»,- ասել է Զելենսկին:

Հիշեցնենք, որ Թբիլիսին խորհրդակցությունների համար հետ է կանչել Կիևում իր դեսպանին՝ կապված Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիին Ուկրանիայում բարձր պաշտոնի նշանակելու հետ:

«Ռազմավարական գործընկերոջ կողմից նման պաշտոնի նշանակումը մի մարդու, որը հետախուզվում է վրացական դատական համակարգի կողմից, հարցեր է առաջացնում: Դա Ուկրաինայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թեյմուրազ Շարաշենիձեին խորհրդակցությունների համար Թբիլիսի կանչելու առիթ է դարձել»,- ասել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին:

Հավելենք նաև, որ Ուկրաինայի նախագահը Սաակաշվիլիին նշանակել է երկրի բարեփոխումների ազգային խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավարի պաշտոնում՝ չնայած Վրաստանի իշխանությունների հայտարարություններին, որ Թբիլիսիի համար անընդունելի է Սաակաշվիլիին Ուկրաինայում ցանկացած պաշտոնի նշանակումը: