Թեհրանում 5.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Քաղաքականություն
08.05.2020 | 13:29Թեհրանի նահանգում այսօր 5.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնը:
Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 00:48-ին, Իրանի մայրաքաղաքից 58 կմ հեռավորությամբ: Օջախը եղել է 7 կմ խորությամբ:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ առայժմ չկան: