Քանի դեռ աշխարհը փորձում է զսպել ՔՈՎԻԴ-19-ի տարածումը, երեխաները հայտնվել են շահագործման ու բռնության ռիսկի տակ. ՅՈՒՆԻՍԵՖ

Լուրեր

01.03.2026 | 18:28
Բավրայի մաքսային անցման կետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
01.03.2026 | 18:05
ՀՀ ԱԳՆ-ն չեղարկված թռիչքների պատճառով ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներին է դիմել
01.03.2026 | 17:49
Զոհվել է Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը
01.03.2026 | 17:42
Իրանի նախագահը դիմել է ժողովրդին․ «Հակառակորդին կհասցնենք հուսահատության՝ ոչնչացնելով նրանց բազաներն ու հնարավորությունները»
01.03.2026 | 17:28
Բախվել են GAZel և KIA մակնիշների ավտոմեքենաները․ ՆԳՆ
01.03.2026 | 16:53
Իսրայելում Իրանի հրթիռային հարվածի հետևանքով զոհվել է 8 մարդ, վիրավորվել՝ 23-ը
01.03.2026 | 16:41
ՌԴ քաղաքացիները կարող են Իրանից Ռուսաստան վերադառնալ Հայաստանի տարածքով․ ՀՀ-ում ՌԴ դեսպանություն
01.03.2026 | 16:33
Իրանը հարվածել է Բահրեյնում գտնվող Crowne Plaza Manama հյուրանոցին
01.03.2026 | 16:14
Իրանում ջիհադ են հայտարարել ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ
01.03.2026 | 15:58
Պուտինը ցավակցություն է հայտնել Ալի Խամենեիի սպանության կապակցությամբ
01.03.2026 | 15:22
ՀՀ դեսպանությունները Մերձավոր Արևելքում աշխատում են արտակարգ ռեժիմով․ ԱԳՆ
01.03.2026 | 15:06
«Մանկապարտեզի տնօրենի պապան գալիս է վարչապետին ասում է, որ իմ աղջկան գործի նշանակեք․ չնշանակե՛ք, արգելում եմ»․ Իջևանում մի տղամարդ զայրացրեց Փաշինյանին
01.03.2026 | 13:53
Օդի ջերմաստիճանը մարտի 1-ի ցերեկը, 2-3-ին գիշերային ժամերին կնվազի 6-9 աստիճանով
01.03.2026 | 13:30
Աբու Դաբիում գտնվող բոլոր զբոսաշրջիկների մնալու ծախսերը փոխհատուցվեն․ ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն
01.03.2026 | 13:16
Անվտանգային մշակույթը պետք է դառնա մեր կենսակերպը․ Արփինե Սարգսյանի ուղերձը
Բոլորը

Կորոնավիրուսի համավարակի տարածման արդյունքում մեծ է հավանականությունը, որ միլիոնավոր երեխաներ ամբողջ աշխարհում կհայտնվեն անվտանգությանն ու բարեկեցությանը սպառնացող ռիսկի տակ: Խոսքը վատ վերաբերմունքի, գենդերային բռնության, շահագործման, սոցիալական մարգինալացման ու խնամակալներից մեկուսացված լինելու մասին է: ՅՈՒՆԻՍԵՖ-ը հորդորում է կառավարություններին ապահովել երեխաների անվտանգությունն ու բարեկեցությունը՝ վարակի ստեղծած ահագնացող սոցիալ-տնտեսական հետևանքների լույսի ներքո: ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Մարդասիրական գործունեության ընթացքում երեխաների պաշտպանության ալյանսը գործընկերների հետ միասին հրապարակել են ուղեցույց՝ արձագանքման գործընթացում ներգրավված պետական կառույցներին ու այլ կազմակերպություններին աջակցելու նպատակով:

Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում, ՔՈՎԻԴ-19-ը հեղաշրջել է երեխաների ու ընտանիքների կյանքն ամբողջ աշխարհում: Կարանտինային միջոցառումներն, ինչպես օրինակ՝ դպրոցների փակումը և տեղաշարժման սահմանափակումները, թեև անհրաժեշտ են, սակայն միաժամանակ խաթարել են երեխաների առօրյան ու նրանց տրամադրվող աջակցության համակարգերի աշխատանքը, ավելացրել երեխաներին խնամողների սթրեսը՝ որոշ դեպքերում նրանց ստիպելով հրաժարվել աշխատանքից:

ՔՈՎԻԴ-19-ի առաջացրած խարանը որոշ երեխաների ավելի խոցելի է դարձրել բռնության ու հոգեբանական տառապանքների տեսանկյունից: Միաժամանակ, իրականացվող վերահսկողական միջոցառումները, որ հաշվի չեն առնում գենդերային կարիքները և կանանց ու աղջիկների խոցելիությունը կարող են ավելացնել սեռական շահագործման, չարաշահումների և անչափահասների ամուսնության հետ կապված ռիսկերը: Վերջերս Չինաստանից ստացված տվյալների համաձայն՝ երկրում աճել է կանանց ու աղջիկների դեմ ընտանեկան բռնության դեպքերի քանակը:

«Հիվանդությունն անուղղակիորեն հարվածում է երեխաներին ու ընտանիքներին բազմաթիվ ճանապարհներով, առանց վարակելու», նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխաների պաշտպանության հարցերով տնօրեն՝ Կոռնելիուս Ուիլյամսը: «Դպրոցները փակվում են: Ծնողները երեխաների խնամքի ու ծայրը ծայրին հասցնելու մաքառման մեջ են: Երեխաների պաշտպանության ռիսկերը մեծանում են: Այս ուղեցույցը կառավարությունների ու երեխաների պաշտպանության պատասխանատու մարմինների համար ուրվագծում է գործնական այն միջոցառումները, որ հնարավոր է իրականացնել անորոշության այս ժամանակաշրջանում երեխաներին անվտանգ պահելու համար:»

Կառավարություններին ու երեխաների պաշտպանության կառույցներին խորհուրդ է տրվում կոնկրետ քայլեր ձեռնարկել երեխաների պաշտպանությունն ապահովելու համար, որպես ՔՈՎԻԴ-19-ի կանխարգելման ու վերահսկման միջոցառումների անբաժանելի մաս, այն է.
Առողջապահության, կրթության և մանկական ծառայությունների մասնագետներին վերապատրաստել երեխաների պաշտպանության ոլորտում ՔՈՎԻԴ-19-ի առաջացրած ռիսկերի, սեռական շահագործման ու չարաշահումների կանխարգելման միջոցների և մտահոգիչ դեպքերի վերաբերյալ հաղորդումներ ներկայացնելու անվտանգ մեթոդների կիրառման թեմաներով,
Առաջին արձագանքողներին վերապատրաստել, գենդերային բռնության զոհերին աջակցելու նպատակով, գենդերային բռնության դեպքերի փաստերի հրապարակման գործելակերպի ու առողջապահության ծառայությունների հետ համագործակցելու թեմաներով,
Բարելավել երեխաների համար ուղղորդումների և այլ ծառայությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման հնարավորությունները,
Երեխաներին, մասնավորապես պատանիներին ներգրավել ՔՈՎԻԴ-19-ի ազդեցության գնահատման գործընթացում,
Թիրախավորված օգնություն տրամադրել ժամանակավոր աջակցության կենտրոններին ու ընտանիքներին, այդ թվում խնամատարներին և այն ընտանիքներին, որտեղ հաց վաստակողն անչափահաս է՝ նպատակ ունենալով էմոցիոնալ աջակցություն տրամադրել երեխաներին և ապահովել պատշաճ ինքնախնամքի հնարավորություններ,
Ֆինանսական ու նյութական աջակցություն տրամադրել այն ընտանիքներին, որոնց եկամտի ապահովման հնարավորությունները նվազել են,
Երեխաներին ընտանիքներից հեռացնելու հնարավորությունները կանխելու նպատակով՝ կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել և երաշխավորել ծնողի կամ խնամատարի հոսպիտալացման կամ մահվան հետևանքով միայնակ կամ առանց պատշաճ խնամքի մնացած երեխաներին տրամադրվող աջակցությունը,
Ապահովել, որ հիվանդությունների վերահսկմանն ուղղված միջոցառումների ընթացքում ամենաշատ ուշադրությունը դարձվի բոլոր երեխաների պաշտպանության վրա: