COVID-19-ից տուժած ՏՏ ընկերություններին 10-30 մլն դրամ կտրվի․ նոր հակաճգնաժամային միջոցառումն ընդունվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 18:09
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23.11.2024 | 17:33
Նոյեմբերի 25-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.11.2024 | 17:07
ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը նոր շունչ կհաղորդի Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգին․ ՆԳ նախարար
23.11.2024 | 16:53
ՏԿԵ նախարարն այցելել է Նոր Հաճնի կամուրջ, հանձնարարականներ տվել շինարարներին
23.11.2024 | 16:35
Թուրքիայի հետախուզության ղեկավարն ու գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը հանդիպում են անցկացրել անվտանգության հարցերի շուրջ
23.11.2024 | 15:55
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի կենտրոնին ու արվարձաններին
23.11.2024 | 15:30
ՄԻՊ-ը փաստաբանական գործունեության հարկման հետ կապված դիմել է ՍԴ
23.11.2024 | 15:05
Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնի հավանական թեկնածուին
23.11.2024 | 14:46
Հայտարարվել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության խորհրդի ներկայացուցիչների ներգրավման մրցույթ
23.11.2024 | 14:29
ՆԱՏՕ-ի ղեկավար Մարկ Ռյուտեն բանակցություններ է վարել Դոնալդ Թրամփի հետ
23.11.2024 | 14:08
Նավթի գներն աճել են
23.11.2024 | 13:49
Նույնիսկ Անգլիայում՝ 38 հազարանոց մարզադաշտում, զգում էինք ահռելի աջակցություն Նոայի երկրպագուներից․ Ավանեսյան
23.11.2024 | 13:33
NYMEX․ Ոսկու գինն աճել է
23.11.2024 | 13:14
Անահիտ Ավանեսյանը այցելել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան
23.11.2024 | 12:56
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ
Բոլորը

Կառավարությունն այսօր ընդունեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 17-րդ միջոցառումը։ Այս անգամ՝ աջակցությունը կուղղվի ՏՏ ոլորտին։ Շահառու կարող են դառնալ այն ընկերությունները, որոնք հայտը ներկայացնելու օրվան նախորդող 12 ամիսներին ժամկետանց հարկային և վարկային պարտավորություններ չեն ունեցել, ինչպես նաև նույն ժամանակահատվածում Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից դրամաշնորհ չեն ստացել։

Նախարար Հակոբ Արշակյանի խոսքով՝ միջոցառման նպատակն է՝ օժանդակել առաջացած դժվարությունների հետևանքով աշխատատեղերի պահպանությանը, ինչպես նաև խթանել ոլորտում նորարարական գաղափարների իրագործմանը և առևտրայնացմանը։

Հակաճգնաժամային 17-րդ միջոցառմամբ նախատեսում է 3 տեսակի դրամաշնորհ՝ 10, 20 և 30 միլիոն դրամ արժողությամբ։ Օրինակ՝ դրամաշնորհներից առաջինը՝ նորարարականը, որը 10 միլիոն դրամի չափով է, տրամադրվելու է միայն վերջին 2 տարում Հայաստանում գրանցված և արտադրանք ստեղծող տնտեսավարողներին։

«Երկրորդ կետով՝ կայացած ընկերությունների դրամաշնորհներ են կոչվում, դրանք 2 տարուց ավել ՀՀ-ում գրանցված և ծառայություններ մատուցող տնտեսվարողների համար են, որոնք պատրաստ են ներդրումներ կատարել և նոր պրոդուկտներ մշակել։ Դրամաշնորհի առավելագույն արժեքը 20 միլիոն դրամ է»,- ասում է Հակոբ Արշակյանը։

Իսկ ամենախոշոր՝ 100%-անոց համաֆինանսավորում, սակայն ոչ ավել քան 30 միլիոն դրամ արժողություն ունեցող դրամաշնորհները կտրվեն ՏՏ ոլորտի այն ընկերություններին, որոնք կներգրավեն փաստաթղթավորված և հաստատված ներդրումներ։

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, այժմ ՏՏ ոլորտում աշխատող Էդգար Առաքելյանի կարծիքով՝ կառավարության ընդունած նոր միջոցառումը պահանջված էր։ Ասում է՝ հատկապես հետաքրքիր կլինի նոր ձևաչափով՝ օնլայն հարթակում հետևել մասնակից ընկերությունների դրամաշնորհային ծրագրերի ներկայացմանը։

«Եթե այդ դրամաշնորհները բաշխվեն արդարացիորեն՝ իրոք հաշվի առնելով բոլոր հանգամանքները, կարծում եմ, որ շատ տեղին միջոցառում կլինի։ Շատ ողջունում եմ, որ օգնությունը տրամադրվում է հատկապես սեփական պրոդուկտ արտադրող ընկերություններին, այլ ոչ outsource-ով զբաղվողներին, թեպետ, հաստատապես, վերջիններս էլ են տուժել»։

Հակոբ Արշակյանի ներկայացրած տվյալներով՝ 185 ընկերության շրջանում հարցում են իրականացրել։ Պարզվել է՝ 54%-ի մոտ կորոնավիրուսի պատճառով ֆինանսական շրջանառության բացասական արդյունքներ են գրանցվել, իսկ մարդկային ռեսուրսի զբաղվածության մասով՝ միջինում 45%-ի մոտ ազատ ռեսուրսներ են առաջացել։

Հարցված ընկերությունների ընդամենը 8%-ի վրա է կորոնավիրուսը դրական ազդեցություն ունեցել՝ պայմանավորված օնլայն տեխնոլոգիաների ավելի շատ օգտագործմամբ։ 58%-ի մոտ կորոնավիրուսը շատ բացասական և բացասական ազդեցություն է ունեցել, իսկ ընկերությունների 33%-ն ազդեցություն չի կրել, այսինքն՝ բնականոն առաջ է շարժվում։

ՏՏ ոլորտում մասնագիտացած նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանը մանրամասնում է․ ոլորտներ կան, որոնք այս օրերին իսկապես օգուտ են քաղում. «Նրանք են, ովքեր ավելի շատ հիմնված են առաքումների վրա, տեսաձայնային հաղորդակցության միջոցների։ Նման կազմակերպությունները, միանշանակ, շահած են դուրս գալիս մարդկանց մեկուսացման ժամանակաշրջանից»։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն այս ցանկին գործունեության ևս մի քանի տեսակ է ավելացնում. «Այն ոլորտները, որոնք կապ ունեն զվարճանքի հետ, իրենք հիմա այսպես, թե այնպես, աճում են, որովհետև մի կողմից ազատ ժամանակն է շատացել, մյուս կողմից՝ մարդիկ փորձում են այս դեպրեսիայից դուրս գալ։ Դրա համար բոլոր սոցցանցային տեսակի կամ դրանց հարակից ոլորտները, որոնք կապ ունեն հաղորդակցման հետ, կտրուկ աճ են ցույց տալիս»։

Մեդիափորձագետի կարծիքով՝ թեպետ դժվար է ասել՝ կորոնավիրուսի ազդեցությունը ՏՏ ոլորտի վրա ինչպիսին կլինի և ինչ ժամկետով, սա այն ոլորտն է, որի համար ճգնաժամից դուրս գալը, համեմատաբար, ավելի հեշտ է լինելու. «Այսպես, թե այնպես, երևի թե, ամենաճկուն ոլորտը, որն արագ կկարողանա վերաձևափոխվել, հենց ՏՏ-ն է։ Այդ տեսանկյունից, իհարկե, այս դրամաշնորհային համակարգը լավ հնարավորություն է, որ կազմակերպությունները, որոնք, օրինակ, իրապես տուժել են, որովհետև սպասարկել են տուժած ոլորտներ, սրա շնորհիվ կկարողանան արագ գտնել նոր ուղղություներ»։

Հակոբ Արշակյանի տեղեկացմամբ՝ նոր՝ 17-րդ հակաճգնաժամային միջոցառմանը դիմող ընկերություններին գնահատող անկախ հանձնաժողովը կստեղծվի մինչև մայիսի 15-ը, ինչից հետո արդեն՝ համապատասխան մրցույթ կհայտարարվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան