Նախկին վարչապետներն իրենք են երաշխավորել Ռոբերտ Քոչարյանին, փաստ ունեմ՝ Սերժ Սարգսյանը երաշխավոր չէ. Հայկ Ալումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.11.2024 | 21:30
Հռոմի պապը 2025 թվականին կայցելի Թուրքիա
28.11.2024 | 21:17
Oրհներգի փաշինյանական «ստանդարտը». որքանո՞վ է հիմնավորված գործադիրի ղեկավարի ցանկությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2024 | 21:10
Վրաստանի վարչապետի հայտարարությունից հետո նախագահն արտակարգ հանդիպում է նշանակել դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ
28.11.2024 | 21:00
Ինչո՞ւ Փաշինյանը հավասարեցրեց «Արևմտյան Հայաստանը» Ալիևի «Արևմտյան Ադրբեջանին»․ վտանգավոր հետևանքներ սպասե՞լ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2024 | 20:38
Միրզոյանը և Ֆինլանդիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
28.11.2024 | 20:29
Վարչապետը ՊԵԿ աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդուարդ Հակոբյանին
28.11.2024 | 20:26
Փաշինյանը հայտարարել է իշխանության յուրացման մասին՝ ԲԴԽ նախագահին հորդորելով հրաժարական տալ․ Արայիկ Պապիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2024 | 20:13
Ոստիկանությունը զգուշացնում է՝ տարատեսակ վկայականները վարորդին որևէ արտոնություն չեն տալիս
28.11.2024 | 19:57
«Ես կանկրետնի առաջադրվելու եմ, դանակը օսկորին է հասել»․ Վարդան Ղուկասյան
28.11.2024 | 19:39
Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքով վերագրվող արարքի վաղեմության ժամկետն անցած է
28.11.2024 | 19:30
ՔՊ-ն Եվրաքվեին կարող է կողմ քվեարկել՝ մեր հիմնավորումներով և շեշտադրումներով․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2024 | 19:15
Վրաստանը հրաժարվում է ԵՄ անդամակցության բանակցություններից և եվրոպական դրամաշնորհներից մինչև 2028 թվականը. Կոբախիձե
28.11.2024 | 19:06
Դեպի «տիեզերական» դարաշրջան․ հայկական առաջին արբանյակի գործով քրեական վարույթ կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2024 | 18:43
Սպիտակ տունը հայտարարել է, որ մտադիր չէ միջուկային զենք փոխանցել Ուկրաինային
28.11.2024 | 18:17
Վեց ամսով արգելք է սահմանվել ցորենի, գարու, եգիպտացորենի, հնդկացորենի, արևածաղկի սերմի, արևածաղկի ձեթի արտահանման նկատմամբ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանի հետ

Պարո՛ն Ալումյան, սահմանադրական կարգի տապալման գործով վաղվա դատական նիստում միջնորդելու եք, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցն անձնական երաշխավորությամբ փոխվի։ Ի՞նչ հիմնավորումներով եք գնում դատարան, ինչո՞ւ պետք է դատարանը բավարարի ձեր միջնորդությունը։

– Եթե զուտ իրավաբանական տեսանկյունից նայենք, ամենաճիշտ միջնորդությունը պիտի լիներ այսպիսին՝ ընդհանրապես վերացնել պարոն Քոչարյանի նկատմամբ որևէ տեսակի խափանման միջոց և ազատ արձակել, որովհետև վաղուց արդեն բոլորի համար հասկանալի է դարձել, որ պարոն Քոչարյանի նկատմամբ որևէ խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան։

– Նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Կարեն Կարապետյանի, Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանի հեղինակությունը, կարծում եք, բավարա՞ր գործոն է, որ դատարանը պետք է բավարարի նրանց անձնական երաշխավորությունը։

– Անձնական երաշխավորությունը գրավից հետո ամենաբարձր երաշխիքը նախատեսող խափանման միջոցն է։ Հիմա՝ հեղինակության մասին: Այդ մարդիկ, մի հատ գումարենք իրար ու տեսնենք, քանի տարի են վարչապետ եղել, և եթե ինչ-որ մի դատարան այն միտքը կարտահայտի, թե ուրեմն նախկին վարչապետերը բավարար հեղինակավոր չեն, այդ դեպքում պետք է մեսիջը հասկանան՝ այդ դեպքում, եթե ոչ նախկին վարչապետերը, ապա էլ ո՞ւմ համար են նախատեսված խափանման այդ միջոցները։ Դատարանը եթե մերժի, պիտի իր մտքի մեջ հաշիվ տա՝ օրենսդիրը ո՞նց է նախատեսել, միգուցե միայն գործո՞ղ վարչապետերը կարող են երաշխիք տալ։

– Անձնական երաշխավորության մի չհաջողված փորձ հանրությունը հիշում է՝ Սամվել Մայրապետյանի համար երաշխավորել էր Վեհափառի մամուլի խոսնակ Տեր Վահրամ քահանա Մելիքյանը, և նա չի վերադառնում։ Այս օրինակը ինչպե՞ս կարող է անդրադառնալ ձեր դիմումի վրա, սա չի՞ ստվերի ձեր նախաձեռնությունը, դատարանի որոշման վրա կարո՞ղ է ազդեցություն ունենալ։

– Պարոն Մայրապետյանին ներկա իշխանությունները, եթե ես չեմ սխալվում, նաև Եվրոպական դատարանի որոշմամբ թույլ են տվել գնալ բուժման, ՀՀ-ի սահմանը նա հատել է իշխանություների գիտությամբ, և ՄԻԵԴ-ը գտել է, որ անհրաժեշտ է նրան բուժում ստանալ։ Ես չեմ կարող մեկնաբանել պարոն Մայրապետյանի գործով ստեղծված օրինակը։ Եթե Դուք ասում եք՝ դա անհաջող օրինակ է, ես չգիտեմ, այս երկու տարբերակների մեջ զուգահեռներ չեմ տեսնում, բացի նրանից, որ այնտեղ խափանման միջոցը երաշխավորությունն է կիրառվել։ Կա նաև օրինակ, որ այս գործով երեք հոգի ազատության մեջ են։ Պարոն Քոչարյանն ինքն է վերադարձել, այն դեպքում, երբ կան մարդիկ՝ իմանալով, որ կա քրեական գործ, փորձում են ճողոպրել մինչև մեղադրյալ դառնալը։

– Դուք դիմե՞լ եք Սերժ Սարգսյանին՝ անձնական երաշխավորություն ներկայացնելու հարցով։

– Պաշտպանները ոչ ոքի չեն դիմել այդպիսի խնդրանքներով: Այն մարդիկ, ովքեր մինչև հիմա երաշխավորություններ են ներկայացրել, իրենց նախաձեռնությամբ են դա արել։ Ես այսօր ունեմ փաստ, որ երաշխավորների ցանկում նրա անունը չկա։

– Նախորդ անգամ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի երաշխավորությամբ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվեց, բայց որոշ ժամանակ անց նա կրկին կալանավորվեց։ Այսպիսի սցենարի կրկնության հավանականություն կա՞։

– Մենք ունենք բոլոր սցենարների դեպքում մեր անելիքները ծրագրած, և ոչ մի սցենար մեզ համար անակնկալ չի կարող լինել։ Ձեր ասած տարբերակը կարող է լինել, դրան էլ ենք պատրաստ։

– Երբ դատավորները մերժում են Ռոբերտ Քոչարյանին ազատելու ձեր միջնորդությունները, անմիջապես հիշում եք Նիկոլ Փաշինյանին։ ԱԱԾ և ՀՔԾ պետերի ձայնագրությունից զատ՝ ունե՞ք, կներկայացնե՞ք այլ ապացույց, որ Փաշինյանն անձամբ խառնված է այս գործին։

– Կա՛մ մարդ պետք է իրավիճակից անտեղյակ լինի, կա՛մ խուլ ու կույր, կա՛մ տկարամիտ լինի, որ ակնհայտորեն չտեսնի՝ ինչ-որ կա։ Նույնիսկ աֆրիկյան ցեղերը, որտեղ մարդակերությունը 50 տարի առաջ ավանդույթ էր և վերջերս են հրաժարվել դրանից, միայն այդ ցեղերում ես չեմ լսել դեպք, երբ ցեղի առաջնորդը գնա դատարաններն արգելափակելու ճանապարհով, ինչ է թե՝ դատարանի ինչ-որ որոշում իրեն դուր չի եկել։ Ավելի զարգացած երկրների մասին եթե խոսենք, չեմ լսել դեպք, երբ վարչապետը իրեն թույլ տա դատավորներին շների հետ համեմատել։ Ըստ հայոց լեզվի՝ վնգստում են միայն շները, մարդը չի վնգստում, ոնց որ, ասենք, բառաչում է միայն ոչխարը։ Հենց դատարանի որոշումները պարոն Փաշինյանին դուր չեն եկել, միանգամից կամ շատ կարճ ժամանակ անց ինքը սկսել է վիրավորել դատավորներին, դատական համակարգը: Օգոստոսի 13-ին, երբ Վերաքննիչ դատարանն ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին, հենց ամսի 17-ի հանրահավաքին վիրավորական արտահայտություններով դիմեց դատական համակարգին, դեկտեմբերի 4-ին՝ դատարանի որոշումը հրապարակելուց 3 օր առաջ, շատ կոպիտ և անտակտ ձևով սպառնաց դատավորներին, հետո՝ անմիջապես այն բանից հետո, երբ դատավոր Դավիթ Գրիգորյանն ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին, ամբոխն արգելափակեց դատարանները, իրար թղթեր էին բաժանում, որտեղ գրված էր նրա համարը։ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցվեց քրեական գործ, ապօրինի խուզարկվեց նրա գրասենյակը։ Հիմա մարդակերության էլ կարող էր հասնել գործը, եթե եվրոպացիները դեմ չլինեին: Այդ դատավորներին կարող էին տանել հրապարակ՝ քառատելու, եթե եվրոպացիների կարծիքը բացասական չլիներ։

– Հակառակ կողմից պնդում են՝ դուք ամեն ինչ անում եք, որ բանը ապացույցների հետազոտության փուլին չհասնի։ Եվ տուժող կողմից գալիս է գնահատական՝ ձեռնտու չէ այդ փուլին հասնելը, ձեր կողմին վնասակար տվյալներ կարող են հայտնի դառնալ։

– Այն, ինչ իրենք են անում, դրանում փորձում են մեղադրել մեզ: Այս գործի հանգամանքները որքան շուտ դատարանում ներկայացվեն, բոլոր վկաները հարցաքննվեն, հանրությունը կհասկանա, որ այս գործը ջուր է։ Ինչպես 2018 թվականին Նիկոլ Փաշինյանին ասել էին, որ գործը ջուր է, ինքն էլ ԱԺ ամբիոնից կիսազարմացած, կիսանեղված ասում էր՝ պատկերացնո՞ւմ եք, ինձ զանգում ասում են՝ գործը ջուր է։ Այո՛, ջուր է, պարո՛ն վարչապետ, վաղուց գիտեք այդ մասին, քննիչներն էլ ձեզանից վաղ գիտեին այդ մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան