«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն COVID-19-ի դեմ պայքարի շրջանակում վերազինվել է նորագույն բժշկական սարքավորումներով

Լուրեր

06.07.2026 | 14:49
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի
06.07.2026 | 14:37
Զելենսկին արձագանքել է Կիևին ռուսական զանգվածային հարվածին․ Ուկրաինան ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստ է խնդրել
06.07.2026 | 14:26
«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հուլիսի 12-ին փակ կլինի
06.07.2026 | 14:18
Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին
06.07.2026 | 14:05
Դատախազությունը պահանջում է դադարեցնել Սևանի ափի 3100 քմ հողամասի վարձակալության պայմանագիրը
06.07.2026 | 13:53
ՌԴ-ից այսօր Ադրբեջանի տարածքով պրոպան գազ կուղարկվի Հայաստան
06.07.2026 | 13:48
«Արարատ»-ը նոր համալրում ունի կազմում
06.07.2026 | 13:33
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
06.07.2026 | 13:23
Ռուսաստանից հաքերները կոտրել են բրիտանացի պաշտոնյաների օգտահաշիվները
06.07.2026 | 13:16
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 6-ի դրությամբ
06.07.2026 | 12:52
70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ` Գագիկ Ծառուկյանին առնչվող գործի մասին
06.07.2026 | 12:51
Իսրայելը սպառնում է Իրանի առաջնորդներին՝ մինչ Թեհրանում շարունակվում է Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը
06.07.2026 | 12:37
Թրամփն Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում պատրաստվում է հանդիպել Զելենսկիին, ապա զրուցել Պուտինի հետ
06.07.2026 | 12:24
Գուտերեշը նախազգուշացրել է ԱԲ-ի արագ զարգացման մասին՝ ընդգծելով այն կարգավորող կանոնների սահմանման անհրաժեշտությունը
06.07.2026 | 11:39
Վարորդական իրավունքի վերականգնման դիմումներ և վկայականների տրամադրման կարգում փոփոխություններ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Կարևորելով քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջության պահպանման իրավունքի երաշխավորումը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և քրեակատարողական ծառայությունը մշակել են համակարգում համավարակի կանխարգելման, ինչպես նաև COVID-19 հիվանդության հայտնաբերման դեպքերում անհրաժեշտ միջոցառումների ծրագիր, որով դիտարկվել են համավարակով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ և արձագանքի համապատասխան մեխանիզմներ։

Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի և Հայկական կարմիր խաչի համագործակցությամբ քրեակատարողական հիմնարկները զինվել են բժշկական պարագաներով, անհատական պաշտպանիչ միջոցներով և ախտահանիչներով:

Բացի այդ՝ կանխարգելիչ միջոցառումների շրջանակում առավել ռիսկային համարվող ազատազրկվածներին և հիվանդներին մյուսներից անջատ պահելու նպատակով  «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի երկու մասնաշենքերում տեղադրվել են շուրջ 150 դատարկ մահճակալ, որոնց անկողնային պարագաները տրամադրել է Կարմիր խաչը: Վերջինիս կողմից քրեակատարողական հիմնարկին նվիրաբերվել են նաև պուլսօքսիմետրեր, բժշկական անձնակազմի համար նախատեսված հակահամաճարակային պաշտպանիչ համազգեստներ, դիմակներ, ախտահանիչ նյութեր, հեռահար ջերմաչափեր։ Եվրոպայի խորհուրդն իր հերթին քրեակատարողական հիմնարկին տրամադրել է երկու օքսիգենատոր (թթվածնի կոնցենտրատոր), որոնցից յուրաքանչյուրը նախատեսված է միաժամանակ երկու հիվանդի համար:

Վերոհիշյալ նախապատրաստական աշխատանքների արդյունքում «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատրողական հիմնարկը ներկա դրությամբ վերազինված է համապատասխան բժշկական սարքավորումներով և անհրաժեշտության դեպքում պատրաստ է բուժօգնություն ցուցաբերել կորոնավիրուսով վարակված կալանավորված անձանց և դատապարտյալներին:

Նշենք նաև, որ այս պահի դրությամբ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել: