Իրանը չի ընդունի ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևի խախտումը. Ռոհանին՝ զենքի մատակարարման արգելքին պատասխանի մասին

Լուրեր

04.08.2026 | 10:31
Ավարտվել է քրեական հեղինակության և ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու գործի նախաքննությունը․ ՔԿ
04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
04.08.2026 | 09:18
Նիկոլ Փաշինյանն աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներից մի քանիսին բարձր պաշտոններում է նշանակել
03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բոլորը

Զենքի մատակարարման էմբարգոյի չեղարկումը միջուկային գործարքի անքակտելի մասն է, և ԱՄՆ-ն ու մյուս  երկրները պետք է իմանան, որ Իրանը չի ընդունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի խախտումը: Այս մասին հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, գրում է ԻՌՆԱ-ն:

Նրա խոսքով՝ զենքի մատակարարման արգելքի ժամկետի երկարաձգման դեպքում Իրանի արձագանքը լուրջ հետևանքներ կունենա:

«Ամերիկացիները 2018 թվականի մայիսի 8-ին հիմարություն արեցին՝ ներքին ծայրահեղականների, Իսրայելի և Սաուդյան Արաբիայի ճնշման ու Թրամփի համառության շնորհիվ: Թրամփը միակողմանի հրաժարվեց միջուկային գործարքից»,- ասել է նա:

Ռոհանիի խոսքով՝ համաձայնագրի մյուս մասնակիցները նույնպես գրեթե չեն կատարում իրենց պարտավորությունները: «Հիմա մենք հավասարակշռության վիճակում ենք: Երբ նրանք ցանկանան ամբողջական ծավալով կատարել իրենց պարտավորությունները, մենք նույն օրն իսկ կվերադառնանք մեր պարտավորությունների կատարմանը»,- ասել է Իրանի նախագահը:

Նա հիշեցրել է, որ միջուկային գործարքը երկու փուլ ունի. «Դրանցից մեկը 5-ամյա շրջանն է, երբ չեղարկվելու է զենքի մատակարարման էմբարգոն, մյուսը՝ 8-ամյա և 10-ամյա շրջանը, երբ բոլոր սահմանափակումները պետք է վերացվեն: Հիմա մենք հասել ենք առաջին փուլին, երբ զենքի մատակարարման էմբարգոն պետք է վերացվի»:

«Լավագույն տարբերակը կլինի, եթե ԱՄՆ-ն վերադառնա միջուկային գործարքին, ներողություն խնդրի իրանցի ժողովրդից և տուգանք վճարի»,- հավելել է Հասան Ռոհանին:

Նշենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր, որ Իրանին զենքի և ռազմական տեխնիկայի մատակարարման հատուկ ռեժիմի հնգամյա ժամկետը մոտենում է ավարտին, և այդ որոշումից շեղում լինել չի կարող: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն էլ իր հերթին նշել է, որ Վաշինգտոնն ամեն ինչ կանի՝ զենքի մատակարարման էմբարգոն երկարաձգելու և թույլ չտալու համար, որ Թեհրանը զենք գնի Ռուսաստանից կամ Չինաստանից: