էներգակիրների շուկայի փլուզման պարագայում «Գազպրոմ»-ը պետք է այլ մոտեցում ցուցաբերի․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
06.05.2020 | 16:28«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը տնտեսապես ավելի մրցունակ դարձնելու՝ Ռուսաստանի մեր գործընկերների մղումը մեզ համար հասկանալի և ընդունելի է, որովհետև եթե գազի խողովակը, որով գազը գնում, հասնում է բաժանորդին, չսպասարկվի, 1-2 տարուց ուղղակի շարքից դուրս կգա, գազը չի գնա տեղ հասնի։ Որպեսզի խողովակը լինի, պետք է, որ ընկերությունը պատշաճ շահույթ ունենա և դրանով սպասարկի այդ ենթակառուցվածքը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր ռազմավարական գործընկեր երկրի կազմակերպությունը, այս համընդհանուր ճգնաժամի պայմաններում և էներգակիրների շուկայի փլուզման պարագայում, կարծում ենք, որ պետք է այլ մոտեցում ցուցաբերի։ Մենք կփորձենք մեր գործընկերների հետ խոսել։ Մանավանդ՝ ԵՏՄ օրակարգում ամենակարևոր խնդիրներից մեկն էներգետիկ շուկայի ձևավորումն է»,- ասաց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։