Շիրակի մարզում կորոնավիրուսից մահվան 4-րդ դեպքն է գրանցվել. մահացածը Գյումրիի բնակիչ է

Լուրեր

30.04.2026 | 09:17
ՀՀ-ն Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը վավերացնելու գործընթաց է սկսել
30.04.2026 | 01:05
Չեմպիոնների լիգա․ «Աթլետիկոն» ու «Արսենալը» չպարզեցին հաղթողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:40
Հայաստան–ՄԱԿ համագործակցություն․ ուշադրության կենտրոնում՝ խոցելի խմբերի պաշտպանությունը
29.04.2026 | 23:34
Մուստաֆաևը, Ալեքսանյանի Rols-Roys-ն ու Աղվերանի փակ հանդիպումը․ ինչ է հայտնի Բաքվի պաշտոնյայի այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 23:21
Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում. ՔԿԾ
29.04.2026 | 23:06
Վանաձորում կանխվել է սպանության փորձ, ձերբակալվել է զինված խումբ. ՆԳՆ
29.04.2026 | 22:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
29.04.2026 | 22:21
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
29.04.2026 | 22:08
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
29.04.2026 | 21:52
Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ
29.04.2026 | 21:38
Հայաստանի գավաթ․ «Նոան» և «Ուրարտուն» կհանդիպեն եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 21:28
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.04.2026 | 21:13
Մերցը պնդում է, որ Թրամփի հետ իր հարաբերությունները «մնում են լավ», չնայած ԱՄՆ  նախագահի քննադատությանը
29.04.2026 | 21:00
Փաշինյանի խոսնակի գրառման և ՀՀ դեսպանի՝ ԱՄՆ պետդեպ կանչվելու մասին պնդումները կեղծիք են ռուսական «Մատրյոշկայի» ոճով
29.04.2026 | 20:47
Փաշինյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզում իրականացված ծրագրերին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Շիրակի մարզում կորոնավիրուսից մահվան 4-րդ դեպքն է գրանցվել. մահացածը 64-ամյա կին է, Գյումրիի բնակիչ: Նա խրոնիկ հիվանդություններ է ունեցել։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից։

Մարզպետարանից մեզ նաև փոխանցեցին, որ Գյումրիում ու մարզում իրավիճակը վերահսկելի է, քանի որ կորոնավիրուսի նոր օջախներ չկան. հիմնական օջախները Գյումրին ու Մարալիկն են:

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, մայիսի 6-ի դրությամբ, կորոնավիրուսով 76 հիվանդ է բուժում ստանում, նրանցից 70-ը Շիրակի մարզի բնակիչ է: Առողջապահության նախարարության հանձնարարությամբ՝ դրական արդյունքով, բայց հիվանդության անախտանիշ ընթացքով 23 պացիենտ ինֆեկցիոն հիվանդանոցից տեղափոխվել է Ծաղկաձորում առանձնացված հյուրանոց։

Նշենք, որ Երևան տեղափոխված հիվանդների թիվը 19-ն է, ընդհանուր առմամբ՝ առողջացել և հիվանդանոցից դուրս է գրվել 21 պացիենտ։ Շիրակի մարզում այս պահին մեկուսացման և ինքնամեկուսացման ցուցում ունի 315 քաղաքացի։

Հիշեցնենք, որ Շիրակի մարզում կորոնավիրուսից մահվան նախորդ 3 դեպքերը գրանցվել էին Անի խոշորացված համայնքի Մարալիկ ու Ձորակապ բնակավայրերում։

Էմմա Չոբանյան