էքստեռն ավարտական քննություններ անցկացնելու իրավունքը վերապահվել է Երևանի թիվ 112 ավագ դպրոց ՊՈԱԿ-ին

Լուրեր

30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
30.08.2026 | 14:57
Բուժակները վիճակահանությամբ ընտրել են այն զորամասերը, որտեղ ծառայելու են
30.08.2026 | 14:22
Իսլանդիայի բնակիչները դեմ են քվեարկել Եվրամիության հետ մերձեցմանը
30.08.2026 | 13:58
Մեսիի հեթ-տրիկն ու «Ինտեր Մայամիի» հաղթանակը 7:1 հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.08.2026 | 13:43
Աբովյան քաղաքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
30.08.2026 | 13:23
Օդի ջերմաստիճանը կնվազի
30.08.2026 | 12:31
Վթարային ջրանջատում Քաղաքեռ Զեյթունում
30.08.2026 | 11:58
Այսօր Սևանա լճի օրն է
30.08.2026 | 11:42
AI տեխնոլոգիաները Հրազդանում․ ԱԳՆ ղեկավար կազմն ու դեսպաններն այցելել են նոր գործարան
30.08.2026 | 11:11
Վթարային ջրանջատում Երևանում և Գեղարքունիքում
30.08.2026 | 10:56
Միրզոյանն ու դեսպանները՝ «Մարգարա» անցակետում
30.08.2026 | 10:41
Խուլիգանություն Նոր Նորքում. ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել
30.08.2026 | 10:30
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
30.08.2026 | 10:04
Դուրս է եկել լվացք փռելու ու հայտնվել է հարևանի տանը. փլուզում Բագրատունյաց 10 հասցեում
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի հունվարի 15-ի N 15-Ա/2 հրամանի համաձայն՝ 2020 թվականի բոլոր քննաշրջանների համար դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննություններ անցկացնելու իրավունքը վերապահվել է «Երևանի թիվ 112 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

2020 թվականի 2-րդ քննաշրջանի՝ դրսեկության ձևով ավարտական քննությունները կազմակերպելու նպատակով Երևանի թիվ 112 ավագ դպրոցը 2020 թվականի մայիսի 11-20-ը ներառյալ ընդունելու է դրսեկի կամ նրա օրինական ներկայացուցչի կողմից ներկայացված փաստաթղթերը՝ հիմնական կրթության վկայական կամ միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար քննությունների անցկացման համար:

Երևանի թիվ 112 ավագ դպրոցի տնօրենին ուղղված դիմումին (օրինակը տրամադրվում է դպրոցում) կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

1) հիմնական կրթության վկայական ստանալու համար`

ա. անձը հաստատող փաստաթուղթ,

բ. տեղեկանք նախնական կրթության մասին` առկայության դեպքում,

գ. առկայության դեպքում նաև Էքստեռն ավարտական քննություններ հանձնած դրսեկին Երևանի թիվ 112 ավագ դպրոցի տնօրենի կողմից տրամադրված տեղեկանք՝ գնահատման 10 միավորային համակարգում՝ 4-10, 20 միավորային համակարգում՝ 8-20 միավոր ստանալու վերաբերյալ,

2) միջնակարգ կրթության ատեստատ ստանալու համար`

ա. անձը հաստատող փաստաթուղթ,

բ. հիմնական կրթության վկայական (բնօրինակը),

գ. առկայության դեպքում նաև Էքստեռն ավարտական քննություններ հանձնած դրսեկին Երևանի թիվ 112 ավագ դպրոցի տնօրենի կողմից տրամադրված տեղեկանք՝ գնահատման 10 միավորային համակարգում՝ 4-10, 20 միավորային համակարգում՝ 8-20 միավոր ստանալու վերաբերյալ:

Թիվ 112 ավագ դպրոցի հասցեն՝ ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Սեբաստիայի փողոց, 84 շենք: