Առաջնագծում տեղադրվել է 225 գերժամանակակից տեսադիտարկման սարք. ՀՀ ՊՆ
«✅ Առաջնագծում տեղադրվել է 225 գերժամանակակից տեսադիտարկման սարք։
✅ Արդյունաբերական հոսանք է ստացել 64 մարտական դիրք։
✅ Մշտական ջրով է ապահովվել 134 մարտական դիրք։
✅ Մոդուլային բաղնիք է կահավորվել 35 մարտական դիրքում։
✅ Այսօրվա դրությամբ զինված ուժերի ժամկետային անձնակազմի 74 %-ը արդեն սնվում է նոր սննդակարգով, մայիսի 8-ից թիվը կհասնի 90 %-ի։
✅ Մարտական դիրքերի անձնակազմի 54 %-ը սնվում է նոր սննդակարգով։
Տվյալները՝ կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցից»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Լուս․՝ Արեգ Վարդանյանի