Թուրքիայում հրապարակել են տուրիզմի ոլորտը վերագործարկելու ճանապարհային քարտեզը

Լուրեր

24.11.2026 | 18:53
«Слово пацана» 18+ սերիալը՝ որպես տնային առաջադրանք․ ի՞նչ է գրված 9-րդ դասարանի ռուսերենի դասագրքում
24.11.2026 | 18:37
Հայաստանը կհյուրընկալի բասկետբոլի կանանց Եվրոպայի Մ20 առաջնության B դիվիզիոնի խաղերը
24.11.2026 | 18:26
«Սևան» ՔԿՀ-ի ատամնաբույժը դատապարտյալից ատամները բուժելու դիմաց սարք է պահանջել․ ՔԿԾ
24.11.2026 | 18:19
Ուկրաինայի վրա հարձակված ռուսական ԱԹՍ-ներում լիտվական SIM քարտեր են հայտնաբերվել
24.11.2026 | 18:15
«Հանկարծակի ստացվեց TRIPP-ի մեկնարկը»․ ինչպես է բռնագանձման ենթակա ընկերության տեխնիկան հայտնվել Մեղրիի շինհրապարակում
24.11.2026 | 18:10
Թեհրանն անդրադարձել է TRIPP-ի մեկնարկին // ՀՀ-Ռումինիա հռչակագիր է ստորագրվել․ ԼՈՒՐԵՐ
24.11.2026 | 18:04
Թբիլիսին ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը․ Ալիևն ընդունել է Վրաստանի ԱԳ նախարարին
24.11.2026 | 17:56
Փաշինյանը և Ռումինիայի վարչապետը հանդես են գալիս հայտարարություններով․ ՈՒՂԻՂ
24.11.2026 | 17:51
Զելենսկին հայտարարել է, որ Ֆիննական ծոցում ռուսական «Սպարտա II» նավին հարվածել են ուկրաինացի զինվորականները
24.11.2026 | 17:42
Սև ծովի հետ կապված լուրերն անհանգստացնող են․ Ռումինիայի հետ առևտրի այլընտրանքային ուղի ունենք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 17:33
Եվրոպացիները պնդում են Աբու Դաբիում քառակողմ բանակցություններ անցկացնելու հարցում․ Պեսկով
24.11.2026 | 17:26
Հրաձգության Հայաստանի հավաքականը կմասնակցի Polish Open-ին
24.11.2026 | 17:17
Ռումինիան իր նավահանգիստներով դարպաս է դառնում դեպի ԵՄ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 17:07
Սահմանադրության նոր նախագծով բոլոր դատավորները կարող են դառնալ ժամանակավոր պաշտոնակատարներ․ Դատավորների միությունն ահազանգում է անկախության վտանգի մասին
24.11.2026 | 16:50
Փաշինյանի հետ խոսեցինք այն գերազանց տնտեսական հնարավորությունների մասին, որոնք կան մեր երկրների համար․ Ռումինիայի նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայում վերջին օրերին կորոնավիրուսի նվազման դինամիկայի ֆոնին մի շարք ոլորտների գործունեությունը աստիճանաբար բնականոն հուն վերադարձնելու որոշումներ են կայացվում։ Դրանց թվում է զբոսաշրջությունը, որը Թուրքիայում բավականին զարգացած է և մեծ եկամուտներ է ապահովում երկրին. գրում է ermenihaber-ը:

Թուրքիայի տուրիզմի և մշակույթի նախարարության գլխավորությամբ կազմված գործողությունների պլանը մի շարք կարգավորումներ է նախատեսում, որոնք թույլ են տալու վերաբացել տուրիզմի ոլորտը։ Նշվում է, որ նոր կարգավորումներով հյուրանոցներն ու զբոսաշրջային տրանսպորտը պետք է հավաստագրեր ստանան։

Հյուրանցներն այսուհետ անորոշ ժամանակով աշխատելու են 60 տոկոս բեռնվածությամբ։ Հյուրանոց մտնելիս զբոսաշրջիկները պետք է դիմակներ կրեն, չլինելու դեպքում հյուրանոցի ընդունարանը կտրամադրի։ Հյուրանոց մտնող բոլոր այցելուների ջերմությունը պետք է ստուգվի միջանցքներում սոցիալական հեռավորությունը պահելու համար հատուկ նշումներ պետք է արվի,  պատերից ախտահանիչներ տեղադրվի և այլն։

Այցելուների դուրս գալուց հետո ախտահանվելու են բոլոր սենյակյանկները ու հաջորդ այցելուին տրամադրվելու են միայն 12 ժամ անց։ Իսկ բոլոր աշխատողները ունենալու են անձնական պաշտպանիչ միջոցներ։

Բոլոր այս միջոցներ ձեռնարկելու համար նախապես որպես նախապատրաստական ժամանակահատված է ընտրված մայիս ամիսը՝ հաշվի առնելով այն, որ Թուրքիայի ազգային ավիափոխադրող ընկերությունը նախատեսում է հունիս ամսից սկսած աստիճանաբար բացել արտերկրյա չվերթները։