«Հայ պարկ», Գյումրի, Գյուրջիև․ նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար զրուցել է վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանի հետ

Լուրեր

18.12.2025 | 13:40
Ադրբեջանցի դատախազն առաջարկել է Ռուբեն Վարդանյանին դատապարտել ցմահ ազատազրկման
18.12.2025 | 13:33
Արմեն Գրիգորյանն ու Վերնոն Քոքերը քննարկել են անվտանգության և պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնումը
18.12.2025 | 13:24
Վարդանյանը փորձել է Հայաստան տեղափոխվել՝ իմանալով, որ կա ադրբեջանական կողմից ձերբակաման որոշում․Շահրամանյանը՝ Ռուբեն Վարդանյանի կոորդինատները Ադրբեջանին տրամադրելու մեղադրանքի մասին
18.12.2025 | 13:18
Ռուսաստանը և ԱՄՆ-ն այս հանգստյան օրերին բանակցություններ կանցկացնեն Մայամիում. Politico
18.12.2025 | 13:11
ՌՊԼ․ Սպերցյանը` նոյեմբեր-դեկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ
18.12.2025 | 13:07
Վաղարշապատի համայնքապետարանը գրավոր իրազեկում չի ստացել այսօր Մայր Աթոռում հավաք անցկացնելու մասին
18.12.2025 | 13:02
Ռուսական զորքերն ԱԹՍ-ներով զանգվածային հարված են հասցրել Ուկրաինային
18.12.2025 | 12:56
Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին․ ՈՒՂԻՂ
18.12.2025 | 12:46
Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ
18.12.2025 | 12:34
Վրաստանն արգելել է իր քաղաքացիներին քվեարկել արտասահմանում գտնվելու ընթացքում
18.12.2025 | 12:26
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կատարի Ազգային տոնի առիթով
18.12.2025 | 12:16
Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնությունից 10 օր անց հանցագործության շարժառիթը պարզված չէ․ որ դատավորներն են մերժել կալանավորել մեղադրյալներին
18.12.2025 | 12:05
Մայր Աթոռում հավաք ու պատարագ նույն ժամին // ԱՄՆ-ը կշրջափակի Վենեսուելայի նավթատարները․ ԼՈՒՐԵՐ
18.12.2025 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Դոնի Ռոստովի նավահանգստին. կան զոհեր ու վիրավորներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 11:42
Այսօր Ադրբեջանից Հայաստան կառաքվի բենզինի առաջին խմբաքանակը
Բոլորը

Ծիծեռնակաբերդի այգու տարածքում ստեղծվելիք ապագա համազգային այգին՝ «Հայ պարկ»-ն, իր մեջ ներառելու է մասնավորապես Հայոց ցեղասպանության հուշահամալիրը և Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։ Բնական է, որ գաղափարի և նախաձեռնության հեղինակը՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, այն քննարկում է մասնագիտական շրջանակների հետ։ Վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, որը Մեծ եղեռնի հուշահամալիրի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շենքի համահեղինակն է հայտնի ճարտարապետ Արթուր Թարխանյանի հետ միասին, անշուշտ, կարող է լինել լավագույն խորհրդատուներից մեկը։

Սաշուր Քալաշյանի հեղինակած ճարտարապետական ժառանգությունը բավականին տպավորիչ է։ Բացի Մեծ եղեռնի հուշահամալիրից և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շենքից, նրա համահեղինակությամբ նախագծվել և կառուցվել են նաև «Կումայրի» պետական պատմաճարտարապետական արգելոց-թանգարանը, Սերգեյ Մերկուրովի, Ասլամազյան քույրերի թանգարանների, մանկական ստեղծագործության կենտրոնի, տիկնիկային թատրոնի, Ձիթողցյանների տան, Ծաղիկյանների գարեջրի գործարանի շենքերը Գյումրիում։ Գյումրիի ընտրությունը պատահական չէ, եթե նկատի ունենաք, որ Սաշուր Քալաշյանը ծնունդով գյումրեցի է, իսկ 1976-1994 թվականներին եղել է Գյումրիի գլխավոր ճարտարապետը։

Գյումրին այն թեմաներից մեկն է, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է վաստակաշատ ճարտարապետի հետ։ Նախագահը հետաքրքրվել է ճարտարապետի առողջությամբ և արտակարգ դրության պայմաններում նրա գործունեությամբ, քաջալերել շարունակել ստեղծագործական մտորումները, դրանք վերածել գաղափարների և ծրագրերի: Նախագահն ասել է, որ Քալաշյանի մասնագիտական խորհրդատվությունն ու աջակցությունը շատ կարևոր են և լուրջ աջակցություն կլինեն նաև իր նախաձեռնած՝ «Հայ պարկ»-ի ծրագիրն իրագործելիս։ Նա ճարտարապետին համառոտ ներկայացնելով ծրագիրը, մասնավորապես նշել է, որ առաջարկ-նախաձեռնության շնորհիվ ոչ միայն այդ տարածքում նորովի կգեներացվի մեր հիշողությունը, այլև նորովի կդրսևորվի մեր վերաբերմունքը բնապահպանության և առողջապահության հանդեպ: Առաջարկի իրագործման արդյունքում հիշյալ 100 հեկտարանոց տարածքում նախատեսվում է Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերից յուրաքանչյուրի հիշատակին տնկել մեկ ծառ, ստեղծել առանձին պուրակներ, որոնք կկազմեն մեկ ամբողջություն: Յուրաքանչյուրը կրելու է արևմտահայկական այս կամ այն նահանգի, շրջանի, մեծ ու փոքր բնակավայրի անունը։

Սաշուր Քալաշյանը և Հանրապետության նախագահը ևս մեկ անգամ հիշել են նրա աշխատանքները Գյումրիում։ Ճարտարապետը համաձայնել է իր խորհուրդներով աջակցել նախագահի կողմից այնտեղ նախաձեռնվող ծրագրերին։ Մասնավորապես նախագահ Սարգսյանն անդրադարձել է «Գյումրի, իմ սեր» հիմնադրամի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և «Rizzani De Eccher» միջազգային ընկերության համագորածկցությամբ Գյումրիում նախատեսվող պատմամշակութային և շինարարական նախագծերից մեկին՝ «Գյուրջիևի թաղամաս»-ի հիմնմանը: Խոսելով ծնունդով գյումրեցի մեծ մտածող, փիլիսոփա Գյուրջիևի մասին՝ նախագահն ասել է, որ մտադրություն ունի վերականգնել կամ նորովի կառուցել նրա տունը Գյումրիում։ Արդեն իսկ նախանշված տարածքում նախատեսվում է ստեղծել մշակութային ինքնատիպ միջավայր, որտեղ տիրապետող կլինեն Գյուրջիևի ստեղծագործական ոգին, արժեհամակարգն ու նրա անտեսանելի ներկայությունը։ Այն ընդգրկված կլինի հանգստի ու ժամանցի ընդարձակ գոտու տարածքում, որի առանցքը կլինի Գյուրջիևի տունը։

Նախագահը հույս է հայտնել, որ Սաշուր Քալաշյանի մասնագիտական օժանդակությունն էապես կնպաստի նախաձեռնությունը կյանքի կոչելուն։