Մտադրություն ունեմ Պուտինի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցը. Էրդողան

Լուրեր

15.10.2026 | 12:34
Խնդիր եմ դրել՝ մինչև 2031թ․ վավերացնել խաղաղության պայմանագիրը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:26
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին․ դպրոցներ ու մանկապարտեզներ են փակվել
15.10.2026 | 12:21
Պետք չի ջղայնացնել. Փաշինյանը խոսեց Աջափնյակում կրպակների քանդման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 12:13
Բայրամովը Չինաստանի ԱԳ նախարարի հետ ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացն է քննարկել
15.10.2026 | 12:12
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 12:00
ՀԷՑ-ը դառնում է պետական, կառավարման ենք հանձնելու թոփ ընկերության, չենք մասնավորեցնելու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:55
Չեմ զարմանա` մի օր էլ ասեն՝ Ղարաբաղից տեղափոխված. Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:49
Փաշինյանն ասաց` Ալիևը խաղաղության մրցանակի է արժանի, մոռացավ ասել՝ ցեղասպանություն իրականացրած Ալիևը․ Գևորգ Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:38
Հեռացնել չեք կարող. ընդհարում` ոստիկանի և ակցիայի մասնակիցների միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:34
Ուկրաինային ռուսական զանգվածային հարվածների հետևանքով 5 մարդ զոհվել է, վիրավորներ կան
15.10.2026 | 11:24
Հորդառատ անձրևներն աննախադեպ ջրհեղեղներ են առաջացրել Ստամբուլում․ 2 մարդ է զոհվել, դպրոցները փակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 11:05
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ
15.10.2026 | 10:55
Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կվերսկսի ՌԴ-ի նավթավերամշակման գործարաններին հարվածները եռօրյա էներգետիկ հրադադարից հետո
15.10.2026 | 10:45
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Իջևանի քաղաքային զբոսայգում գտնվող Քանդակագործների տնակի աճուրդը
15.10.2026 | 10:30
15 ամիս՝ առանց ՊՎԾ մշտական ղեկավարի․ ինչու է հապաղում Փաշինյանը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստան մեկնելուց առաջ մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ խոսել է այն հարցերի մասին, որոնք կքննարկվեն Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպման ժամանակ:

Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության՝ Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան նպատակ ունի Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության ծավալները հասցնել 100 մլրդ դոլարի. փոխանցում է EH-ն:

Թուրքիայի նախագահի խոսքերով՝ դրա համար Թուրքիան ամեն հնարավոր բան անում է:

Էրդողանը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև կվերացվեն բոլոր  առևտրային սահմանափակումները: Բացի այդ պաշտոնական Անկարան ակնկալում է, որ Ռուսաստանը կհեշտացնի վիզաների տրամադրումը Թուրքիայի քաղաքացիներին:

Թուրքիայի նախագահը տեղեկացրել է, որ այցի ընթացքում  բացի ռուս -թուրքական հարաբերություններից, Պուտինի հետ կքննարկի նաև տարածաշրջանային մի շարք խնդիրներ՝ այդ թվում Սիրիայի հարցը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

«Մտադրություն ունեմ Պուտինի հետ քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցը»,-ասել է Էրդողանը: